Հոգեբանություն

Հոգեբանություն Հոգեբանություն Մեզանից յուրաքանչյուրն այսօր ունի հոգեբանի և հոգեբանական խորհուրդների կարիք

Եթե ձեր կյանքում կան այնպիսի անգնահատելի մարդիկ, ովքեր իրենց հոգին բաց են պահում ձեզ համար,պատրաստ են հանուն ձեզ  անցնել...
06/11/2025

Եթե ձեր կյանքում կան այնպիսի անգնահատելի մարդիկ, ովքեր իրենց հոգին բաց են պահում ձեզ համար,պատրաստ են հանուն ձեզ անցնել թե՛ կրակի, թե՛ ջրի միջով, ովքեր ունակ են անկեղծության, նվիրվածության, կարեկցանքի, սիրո,
ովքեր վստահում են ձեզ, և դուք էլ՝ իրենց․․․ պահպանեք նրանց։

Իսկ ամեն տեսակ էժանություն, խավար, կեղտ՝ նույնիսկ մի թողեք մոտենան ձեզ։
Եվ երբեք մի տվեք դավաճաններին ոչ առաջին, ոչ էլ առավել ևս՝ երկրորդ հնարավորություն։

Մի հավատացեք, թե կարելի է նրանց փոխել, ուղղել կամ վերափոխել։ Չի կարելի։

Եթե նրանք մեկին դավաճանել են, մի օր էլ ձեզ կդավաճանեն։
Մարդիկ չեն փոխվում։

Փակեք ձեր սրտի շրջանը, և թող այնտեղ մնան միայն նրանք, ովքեր արժանի են լինել ներսում։
Մնացածներին մաղթեք բարի ճանապարհ…և ընթացիկ քամի։

Եվ թող նրանք լինեն… որքան հնարավոր է՝ հեռու ձեզնից։

#հոգեբանություն #մարդ #հոգի

Երբ մարդկանց լավություն ես անում,բարի մարդիկ դա գնահատում են,անտարբերները՝ մոռանում,իսկ աներեսները դառնում են ավելի աներ...
03/11/2025

Երբ մարդկանց լավություն ես անում,
բարի մարդիկ դա գնահատում են,
անտարբերները՝ մոռանում,
իսկ աներեսները դառնում են ավելի աներես։

#հոգեբանություն #բարություն #լավություն

Ինքնավստահ մարդկանց 10 սովորություն👇1. Նրանք չեն արդարանում իրենց որոշումների համար։2. Նրանք հանգիստ են ասում «ոչ»՝ առան...
31/10/2025

Ինքնավստահ մարդկանց 10 սովորություն👇

1. Նրանք չեն արդարանում իրենց որոշումների համար։

2. Նրանք հանգիստ են ասում «ոչ»՝ առանց մեղքի զգացման։

3. Նրանք ընտրում են իրենց շրջապատը, ոչ թե հանդուրժում եղածը։

4. Նրանք կատարում են իրենք իրենց տված խոստումները։

5. Նրանք կարողանում են լռել։ Չեն ապացուցում, չեն վիճում, չեն վատնում էներգիան նրանց վրա, ովքեր պատրաստ չեն լսել։
Լռությունը հաճախ ավելի խոսուն է, քան ցանկացած բառ։

6. Նրանք խոսում են ուղիղ, բայց հարգանքով։

7. Նրանք կարողանում են ընդունել գովասանքն ու գումարը։
Ընդունելը՝ հասունության, ոչ թե գոռոզության նշան է։

8. Նրանք չեն վախենում փոխել կարծիքը։
Ճկունությունը թուլություն չէ։ Դա աճելու կարողություն է ՝ չկորցնելով ինքնությունը։

9. Նրանք չեն փնտրում ուրիշների հավանությունը։
Նրանց համար կարևոր է կապը մարդկանց հետ, սակայն ոչ կախվածությունը։
Ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ դադարում ես ապրել ուրիշների սպասումներով։

10. Նրանք ապրում են ըստ արժանապատվության, ոչ թե վախերի։

#հոգեբանություն #մարդ #ինքնավստահություն #սովորություն

Կան մարդիկ, որոնց ավելի լավ է չուղղել,  խորհուրդներ չտալ և առավել ևս՝ ոչինչ չապացուցել։Նրանցից պարզապես պետք է հեռու մնա...
29/10/2025

Կան մարդիկ, որոնց ավելի լավ է չուղղել, խորհուրդներ չտալ և առավել ևս՝ ոչինչ չապացուցել։

Նրանցից պարզապես պետք է հեռու մնալ։

Նրանց մոլորեցնող վստահությունն իրենց իբրև անկրկնելի ու բացառիկ լինելու վերաբերյալ մի օր կհարվածի հենց իրենց՝ բացահայտելով, որ դա ընդամենը պատրանք էր։

#հոգեբանություն #մարդ #անկրկնելի #բացառիկ #վստահություն

Եթե մարդը չի կարող նստել ու խոսել քեզ հետ այն ամենի մասին, ինչը քեզ համար կարևոր է, ապա դադարիր մտածել, թե ձեր միջև հարա...
27/10/2025

Եթե մարդը չի կարող նստել ու խոսել քեզ հետ այն ամենի մասին, ինչը քեզ համար կարևոր է, ապա դադարիր մտածել, թե ձեր միջև հարաբերություններ կան։

#հոգեբանություն #խոսել #կարևոր #հարաբերություններ

Ես սիրում եմ իմ կյանքը: Կեղծ ու ավելորդ մարդկանց վաղուց հեռացրել եմ,իսկ նրանք, ովքեր մնացել են, այնքան լավ են ճանաչում ի...
25/10/2025

Ես սիրում եմ իմ կյանքը:

Կեղծ ու ավելորդ մարդկանց վաղուց հեռացրել եմ,
իսկ նրանք, ովքեր մնացել են, այնքան լավ են ճանաչում ինձ,
որ նրանց հետ նույնքան հեշտ է լռել, որքան խոսել։

Տարիների ընթացքում ես ու իմ ընկերները սովորել ենք միմյանցից չպահանջել ավելին, քան ողջամիտ է, չմիջամտել միմյանց կյանքին, չտալ անտակտ խորհուրդներ և հանդիպումների միջև անել այնպիսի ընդմիջումներ,
որ չհասցնենք հոգնել շփումից։

— Յանա Վագներ

#հոգեբանություն #մարդ #կյանք

Կարևոր է հասկանալ և ընդունել մի պարզ ճշմարտություն։Դու բոլորի համար չես, և ոչ բոլորն են քեզ համար։Թոթափիր դատարկ սպասում...
19/10/2025

Կարևոր է հասկանալ և ընդունել մի պարզ ճշմարտություն։
Դու բոլորի համար չես, և ոչ բոլորն են քեզ համար։
Թոթափիր դատարկ սպասումների բեռը և քայլիր քո սեփական ռիթմով։
Նա, ում ճանապարհը քեզ հետ է, միշտ կողքիդ կլինի։❤

#հոգեբանություն #մարդ #ճշմարտություն

Որոշ մարդիկ ՀԱՏՈՒԿ փորձում են ձեզ հունից հանելով դարձնել ավելորդ զգացմունքային, որպեսզի “վատը” լինեք դուք, այլ ոչ թե իրե...
15/10/2025

Որոշ մարդիկ ՀԱՏՈՒԿ փորձում են ձեզ հունից հանելով դարձնել ավելորդ զգացմունքային, որպեսզի “վատը” լինեք դուք, այլ ոչ թե իրենք։

#հոգեբանություն #մարդ #զգացմունքային

Չի կարելի խաբել մարդուն, հետո պահանջել նրա վստահությունը։Չի կարելի թողնել մարդուն դժբախտության մեջ, հետո խնդրել նրա օգնո...
13/10/2025

Չի կարելի խաբել մարդուն, հետո պահանջել նրա վստահությունը։

Չի կարելի թողնել մարդուն դժբախտության մեջ, հետո խնդրել նրա օգնությունը։

Չի կարելի ասել մարդուն, որ նա անպետք է, հետո գնալ նրա դուռը։

Չի կարելի ոտնակոխ անել մարդու հոգին, հետո սպասել, որ նա սիրի քեզ։

Չի կարելի խաղալ մարդու սրտի հետ։

Եթե քեզ սիրում են՝ գնահատիր և պահպանիր այդ սերը։ ❤️

#հոգեբանություն #մարդ #կյանք #սեր #սիրտ

1. Եթե դուր է գալիս, ասա՛։2. Եթե դուր չի գալիս, ասա՛:3. Եթե կարոտում ես, զանգի՛ր:4. Եթե չես հասկանում, հարցրու՛։5. Ցանկա...
10/10/2025

1. Եթե դուր է գալիս, ասա՛։
2. Եթե դուր չի գալիս, ասա՛:
3. Եթե կարոտում ես, զանգի՛ր:
4. Եթե չես հասկանում, հարցրու՛։
5. Ցանկանում ես հանդիպել, հրավիրի՛ր։
6. Ինչ-որ բան է պետք, խնդրի՛ր:
7. Երբեք մի՛ վիճիր։
8. Եթե ուզում ես, որ քեզ հասկանան, բացատրի՛ր։
9. Եթե մեղավոր ես, անմիջապես ասա և մի փնտրիր ինքդ քեզ համար արդարացումներ։
10. Միշտ հիշի՛ր, որ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այն հաճախ չի համընկնում քո ճշմարտության հետ։
11. Մի շփվի՛ր վատ մարդկանց հետ։
12. Կյանքում գլխավորը սերն է։
13. Մարդու խնդիրները միայն նրա գլխում են։
14. Շրջապատող աշխարհը ոչ չար է, ոչ բարի, նրա համար էական չէ՝ դու կաս, թե ոչ։
15. Փորձի՛ր ինչ որ հաճելի բան ստանալ յուրաքանչյուր իրադարձությունից։
16. Միշտ հիշի՛ր, որ այլ կյանք չես ունենա։
17. Մի՛ եղիր ձանձրալի:
18. Հիշի՛ր, որ ոչ մեկին ոչինչ պարտք չես:
19. Հիշի՛ր, որ ոչ ոք քեզ ոչինչ չի պարք չի:
20. Ժամանակ և գումար մի խնայիր աշխարհը ճանաչելու համար:
21. Կյանքում միշտ հույսդ դրիր միայն քեզ վրա։
22. Վստահեք զգացողություններիդ:
23. Մարդկանց հետ եղի՛ր համբերատար և մի փոքր ներողամիտ:
24. Եթե վատ տրամադրություն ունես, մտածիր, որ երբ մեռնես, դա էլ չես ունենա։
25. Ապրիր այսօր, քանի որ երեկն անցել է, իսկ վաղը կարող է չգալ:
26. Իմացի՛ր, որ լավագույն օրն այսօրն է։

— Բորիս Գրեբենշչիկով

#հոգեբանություն #մարդ #կյանք

Երբեք մի իջեցրեք ձեր նշաձողը այն պատճառով, որ ինչ որ մեկը չի կարողանում հասնել դրան: #հոգեբանություն  #մարդ  #կյանք  #նշ...
08/10/2025

Երբեք մի իջեցրեք ձեր նշաձողը այն պատճառով, որ ինչ որ մեկը չի կարողանում հասնել դրան:

#հոգեբանություն #մարդ #կյանք #նշաձող

Ամեն ինչ լավ է լինելու։ Սա խոստում չէ, այլ որոշում, որը պետք է ընդունել ամեն օր։‼️   #հոգեբանություն  #հոգեբան  #խոստում...
05/10/2025

Ամեն ինչ լավ է լինելու։

Սա խոստում չէ, այլ որոշում, որը պետք է ընդունել ամեն օր։‼️

#հոգեբանություն #հոգեբան #խոստում #որոշում

Address

Yerevan
ՀԱԼԱԲՅԱՆ9,ԲՆ.61

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00

Telephone

+37493209780

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեբանություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեբանություն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category