28/02/2026
✍️ Փետրվարի 28-ը` Հազվադեպ հիվանդությունների միջազգային օր
📗 Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը գլոբալ շարժում է, որն ուղղված է հնարավորությունների, ախտորոշման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ ամեն տարի այն նշվում է փետրվարի 28-ին կամ նահանջ տարիներին՝ 29-ին, տարվա ամենահազվադեպ օրը։
Հազվադեպ հիվանդությունների օրն իր հիմնադրումից ի վեր՝ 2008 թվականից, կարևոր դեր է խաղացել հազվադեպ հիվանդություններով մարդկանց միջազգային համայնքի կառուցման գործում։
Հայաստանը ևս 2012 թվականից ի վեր մասնակցում է այս գլոբալ շարժմանը:
Իրազեկության բարձրացում և փոփոխությունների խթանում ՝ ի շահ աշխարհի 300 միլիոն մարդկանց, ովքեր ապրում են հազվադեպ հիվանդություններով:
📚Հազվադեպ հիվանդությունների օրվա` 2026 թվականի թեման «hավասարությունն» է, որը կենտրոնանում է հազվադեպ հիվանդություններով ապրող մարդկանց բուժման, առողջապահության, սոցիալական հնարավորությունների արդար հասանելիության և առաջին անգամ հետազոտություններում ավելի մեծ, իմաստալից և անմիջական ներգրավվածության ապահովման վրա: EURORDIS հազվադեպ հիվանդությունների եվրոպական կազմակերպության կողմից համակարգվող արշավն ընդգծում է, որ ամբողջ աշխարհում հազվադեպ հիվանդություններ ունեցող 350-400 միլիոն մարդկանց հետևում թաքնված է «Ավելին, քան կարող եք պատկերացնել» կարգախոսով պատմություն:
📂Հազվադեպ հիվանդությունների օրն ամեն տարի առաջնորդվում է ընդհանուր ուղերձով, որը կապում է տարբեր մարդկանց՝ տարբեր լեզուների, փորձառությունների և ճանապարհորդությունների միջոցով: Արշավի կարգախոսը՝ «Ավելին, քան կարող եք պատկերացնել», և՛ կոլեկտիվ կոչ է գործողության, և՛ հզոր հիշեցում. չնայած` հազվադեպ հիվանդությունները կարող են անհատապես հազվադեպ լինել, միասին դրանք ազդում են միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր ախտորոշման հետևում կանգնած է մարդ, ընտանիք, առողջապահական ճանապարհորդություն և պատմություն, որը չափազանց հաճախ անտեսանելի է մնում:
📌Կարգախոսն արտացոլում է հազվադեպության բազմաթիվ չափանիշները՝ ավելի շատ մարդիկ, ավելի շատ վիճակներ և ավելի շատ մարտահրավերներ, քան կարելի է պատկերացնել: Հազվադեպ հիվանդությունները ծագումով կարող են լինել գենետիկ, վարակիչ կամ շրջակա միջավայրից և ներառել ալերգիաներ կամ ունենալ հազվադեպ քաղցկեղի տեսք: Դրանց ազդեցությունը տարածվում է շատ ավելի լայն շրջանակների վրա, քան առողջությունը, աշխատանքը, աջակցությունը և խնամքը: Միևնույն ժամանակ, արշավի կարգախոսը նաև հույս է ներշնչում. ավելի շատ համերաշխություն, ավելի շատ պաշտպանություն, ավելի շատ հույս և ավելի շատ գործողություններ, քան կարելի է պատկերացնել, որոնք առաջնորդվում են կազմակերպությունների և համայնքների կողմից՝ հազվադեպ հիվանդությունների օրն իմաստալից դարձնելով տեղական համատեքստերում:
📔 Նպատակն է ստեղծել կամուրջ առողջապահական ծառայությունների, ախտորոշման և սոցիալական հնարավորությունների միջև եղած բացերի հաղթահարման համար՝ ապահովելով, որպեսզի աշխարհագրությունը, լեզուն կամ բուժման անհասանելիությունը խոչընդոտներ չստեղծեն։
🔬 Հետաքրքիր փաստեր հազվադեպ հիվանդությունների վերաբերյալ.
Հազվադեպ հիվանդությունը հաճախ նկարագրվում է որպես առողջական որոշակի վիճակ, որն ազդում է ընդհանուր բնակչության 2000 անհատներից 1-ի կամ ավելի քչի վրա կամ 10.000-ից` 5-ից քիչ թվով մարդկանց վրա։
Եվրոպայի 48 երկրում մոտ 30 միլիոն մարդ ապրում է հազվադեպ հիվանդություններով։ ԱՄՆ-ում այդ թիվը 25 միլիոն է, Մեծ Բրիտանիայում` 3.5 միլիոն, Չինաստանում 2021 թվականին տարածվածությունը գնահատվել է