15/09/2025
Մի անտեսեք արյունամիզությունը
Արյունամիզությունը մեզում տեսանելի կամ ոչ տեսանելի արյան առկայությունն է։
Այն ունի բազմաթիվ պատճառներ ինչպիսիք են միզաքարային հիվանդությունը, սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունները, միզային համակարգի վնասվածքները, մի շարք դեղորայքի ընդունումը, բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդությունները։
Հատկանշական է որ չարորակ ուռուցքների մեծ մասի միակ կլինիկական ախտանիշը կարող է լինել անցավ արյունամիզությունը։
Արյունամիզության ցանկացած էպիզոդ պահանջում է ուշադիր և մանրակրկիտ հետազոտում մասնագետի կողմից։
Արյունամիզության դեպքում պարադիր դիմեք բժշկի, հետազոտվեք և կանխարգելեք խնդրի խորացումը։ Տիգրան Աշոտի Օրդինյան 077-42-92-57
Առողջ եղեք։