15/09/2025
Այսօր մեր շատ սիրելի երկու աշխատակիցների ծննդյան օրն է։
Փոխտնօրեն Հռիփսիմե Բադալյանը մեր անտեսանելի հերոսն է։ Իր գրագիտության, կազմակերպվածության ու նվիրվածության շնորհիվ է նա ապահովում կենտրոնի անխափան աշխատանքը, ու մենք երբեմն բարձրաձայն, իսկ մտքում ամեն օր շնորհակալ ենք իրեն այս կարևոր աշխատանքի համար։
Հոգեբան Մարիա Հովսեփյանը մեր նոր սերնդի ներկայացուցիչներից է, ով կարճ ժամանակում արդեն լիովին ընտելացել է մեր այսքան խառը ու տագնապահարույց մասնագիտության մեջ և վստահաբար առաջ է շարժվում։
Շնորհավորում ենք, ցանկանում ամուր առողջություն, նոր հաջողություններ ու բազմաթիվ երջանիկ օրեր 💚💜🥂🎂🎉