14/11/2025
Լնդերի արյունահոսության սկզբնական և հիմնական պատճառը բերանի խոռոչի անբավարար հիգիենան է: 🤐
Լնդային արյունահոսություն նկատելիս այս խորհուրդները կարող են օգտակար լինել։
✔ Մաքրեք ձեր ատամներն օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ անկողին մտնելուց անմիջապես առաջ։
✔️4-6 ամիսը մեկ կատարեք Պրոֆ. Հիգիենա ատամնաբուժարանում( քարերի մաքրում, փայլեցում և Air Flow)
✔ Եթե ձեր լնդերը բորբոքված են, օգտագործեք ավելի փափուկ ատամի խոզանակ։
✔ Դեղատներում ազատ վաճառվում են բերանի ողողման հակաբակտերիալ հեղուկներ կամ լուծույթներ։ Խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ այս մասին, քանի որ որոշ դեղեր կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Եթե դուք կարծում եք, որ ունեք լնդային հիվանդություն (գինգիվիտ), շատ կարևոր է, որ դուք առանց ուշացնելու դիմեք ձեր ատամնաբույժին, քանի որ վաղ սկսված բուժումը կարող է օգնել ձեր ատամների պահպանմանը։