16/03/2026
☔ Անձրևային, խոնավ եղանակը կարող է զգալի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, հատկապես եթե կա քրոնիկ հիվանդություն, թուլացած իմունիտետ կամ հորմոնալ փոփոխություններ։
🌡️ Արյան ճնշման և անոթների տոնուսի փոփոխություն
Խոնավ և ցածր ճնշմամբ եղանակին մթնոլորտային ճնշումը նվազում է, ինչի պատճառով
▪ անոթները լայնանում են
▪ կարող է առաջանալ գլխացավ, թուլություն
▪ որոշ մարդկանց մոտ իջնում է զարկերակային ճնշումը
Հատկապես զգայուն են հիպոտոնիա ունեցողները, սրտանոթային հիվանդներ,
վահանաձև գեղձի խնդիր ունեցող մարդիկ
🤧 Վիրուսների ակտիվացում
Խոնավ եղանակը նպաստում է շնչառական վիրուսների տարածմանը, քանի որ
▪ լորձաթաղանթները ավելի զգայուն են դառնում,
▪ օդում վիրուսները ավելի երկար են պահպանվում,
▪ իմունային պաշտպանությունը թուլանում է:
Արդյունքում հաճախ են լինում հարբուխ, կոկորդի ցավ, հազ, քթի հետհոսք
🦴 Հոդացավերի և մկանային ցավերի ուժեղացում
Խոնավությունն ու մթնոլորտային ճնշման տատանումները կարող են ազդել
հոդերի ներսի ճնշման վրա, նյարդային վերջավորությունների զգայունության վրա:
Դրա պատճառով սրվում են օստեոխոնդրոզը, արթրիտը, ռևմատիզմը:
Մարդիկ հաճախ ասում են՝ «եղանակը փոխվելուց ցավերս ուժեղանում են» — դա իրականում գիտական հիմք ունի։
😴 Թուլություն, քնկոտություն, տրամադրության անկում
Արևի պակասը և խոնավությունը ազդում են.
▪ սերոտոնինի մակարդակի վրա,
▪ վիտամին D-ի սինթեզի վրա,
▪ նյարդային համակարգի ակտիվության վրա:
Կարող են առաջանալ հոգնածություն, դյուրագրգռություն, աշխատունակության նվազում, գլխապտույտ:
🫁 Շնչառական հիվանդությունների սրում
Խոնավ օդը կարող է ծանրացնել շնչառությունը, հատկապես եթե կա
▪ ասթմա,
▪ քրոնիկ բրոնխիտ,
▪ ալերգիա,
▪ սինուսիտ:
Խոնավությունը նպաստում է լորձի կուտակմանը, քթի փակվածությանը, հազի ուժեղացմանը: