Aregak Stomatological Clinic

Aregak Stomatological Clinic Ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոն

All-on-X մեթոդը (օրինակ՝ All-on-4, All-on-6) հնարավորություն է տալիս ամբողջական ատամնաշարը վերականգնել ընդամենը 4-6 իմպլ...
31/01/2026

All-on-X մեթոդը (օրինակ՝ All-on-4, All-on-6) հնարավորություն է տալիս ամբողջական ատամնաշարը վերականգնել ընդամենը 4-6 իմպլանտների վրա՝ ստանալով ֆիքսված պրոթեզ։🔝

Առավելություններ․
• «Ատամներ մեկ օրում»՝ անմիջապես ֆիքսված արդյունք
• Ավելի մատչելի ամբողջական վերականգնում
• Հարմար է ատամների զգալի կորուստ ունեցողների համար
• Հաճախ նվազեցնում է ոսկրային աուգմենտացիայի անհրաժեշտությունը՝ շնորհիվ թեք տեղադրված իմպլանտների

Խորհրդատվության գրանցվելու համար՝
📞(095) 001 008
📍Փափազյան 16

Ատաﬓերի պրոֆեսիոնալ մաքրումը կարևոր քայլ է էմալի փայլը պահպանելու և բերանի խոռոչի առողջությունը ապահովելու համար։ ✨▫️Ի՞ն...
29/01/2026

Ատաﬓերի պրոֆեսիոնալ մաքրումը կարևոր քայլ է էմալի փայլը պահպանելու և բերանի խոռոչի առողջությունը ապահովելու համար։ ✨

▫️Ի՞նչ է ներառում պրոֆեսիոնալ մաքրումը
•Ուլտրաձայնային մաքրում
Հեռացվում են ատաﬓաքարն ու խորը նստվածքները՝ առանց էմալը ﬖասելու։

•Air Flow մաքրում
Հեռացնում է փափուկ ատաﬓափառը, պիգﬔնտացիան և վերականգնում է էմալի բնական փայլը։

•Փայլեցում
Մաքրուﬕց հետո ատաﬓերը փայլեցվում են հատուկ մածուկներով, ինչի շնորհիվ ատաﬓափառը դժվար է կրկին կուտակվում։

▫️Պրոֆեսիոնալ մաքրումը խորհուրդ է տրվում կատարել 6 աﬕս հաճախականությամբ և արդյունավետ կլինի ﬕայն այն դեպքում, երբ այն զուգորդվում է ճիշտ տնային խնամքով՝
• որակյալ ատաﬕ մածուկ
• ճիշտ խոզանակ և մաքրում օրական 2 անգամ

💡Օրթոպեդիկ ստոմատոլոգիան այսօր անհնար է պատկերացնել առանց թվային լուծումների։Ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են ճշգ...
26/01/2026

💡Օրթոպեդիկ ստոմատոլոգիան այսօր անհնար է պատկերացնել առանց թվային լուծումների։

Ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են ճշգրտություն, արագություն և կանխատեսելի արդյունք։

Մենք կիրառում ենք․
✔ 3D սկանավորում՝ անհարմար տպագրությունների փոխարեն,
✔ CAD/CAM համակարգեր՝ պսակների և պրոթեզների
✔ միկրոմետրային ճշգրտությամբ պատրաստման համար,
✔ թվային պլանավորում՝ ժպիտի ձևի, գույնի և ֆունկցիայի նախնական վիզուալիզացիայով։

Այս մոտեցումը նվազեցնում է սխալի հավանականությունը և բարձրացնում բուժման երկարաժամկետ արդյունավետությունը

Գրանցվելու համար՝
📞(095) 001 008
📍Փափազյան 16

💡Գործընթացը շատ պարզ և հարմարավետ է՝• բժիշկը բացատրում է ընթացքը,• փոքր տեսախցիկ-սկաները տեղադրվում է բերանի խոռոչում,• ...
23/01/2026

💡Գործընթացը շատ պարզ և հարմարավետ է՝

• բժիշկը բացատրում է ընթացքը,
• փոքր տեսախցիկ-սկաները տեղադրվում է բերանի խոռոչում,
• բժիշկը աստիճանաբար շարժում է այն ատամնաշարի երկայնքով՝ ֆիքսելով ատամների և լնդերի մակերեսը,
• սարքը վայրկյանում հազարավոր լուսանկարներ է անում և միավորում է դրանք՝ ստեղծելով եռաչափ պատկեր։

• Տվյալները մշակվում են հատուկ ծրագրի միջոցով,
• Էկրանին իրական ժամանակում ձևավորվում է ճշգրիտ 3D մոդել, որը թույլ է տալիս անմիջապես տեսնել ձեր ատամների վիճակը։

✔ Պատկերը պահվում է, մանրակրկիտ ստուգվում և ուղարկվում լաբորատորիա, որտեղ պատրաստվում է անհատական լուծում հենց ձեզ համար։

Սկանավորումն ընդամենը տևում է 5–10 րոպե ։

Գրանցվելու համար՝
📞(095) 001 008
📍Փափազյան 16

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում մենք օրթոպեդիկ ստոմատոլոգիային մոտենում ենք որպես ռազմավարական ներդրում՝ պացիենտի ա...
21/01/2026

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում մենք օրթոպեդիկ ստոմատոլոգիային մոտենում ենք որպես ռազմավարական ներդրում՝ պացիենտի առողջության, վստահության և կյանքի որակի մեջ։

✔️ Առավելություններ
• վերականգնվում է ծամելու լիարժեք ֆունկցիան,
• բարելավվում է խոսքը և արտասանությունը,
• կանխվում է հարևան ատամների տեղաշարժը,
• վերականգնվում է դեմքի համաչափությունը,
• բարձրանում է ինքնավստահությունը։

✔️Հնարավոր սահմանափակումներ
• որոշ դեպքերում պահանջվում է մի քանի փուլով բուժում,
• անհրաժեշտ է հարմարեցման շրջան,
• արդյունքի պահպանումը կախված է ճիշտ խնամքից։

💡Օրթոպեդիկ ստոմատոլոգիան պարզապես բուժում չէ․ դա կյանքի որակի վերականգնում է։

Սանացիան ամբողջական մաքրման և ախտորոշման գործընթաց է, որը թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել խնդիրները։ 🔝Այն ներառում...
17/01/2026

Սանացիան ամբողջական մաքրման և ախտորոշման գործընթաց է, որը թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել խնդիրները։ 🔝

Այն ներառում է՝
• Ատամների և լնդերի զննում
• Ռենտգեն հետազոտություն՝ ըստ ցուցման
• Ատամնաքարի և փառի մաքրում
• Անհատական խնամքի պլան

▫️ Սանացիան երեխաների մոտ խորհուրդ է տրվում անել տարեկան 2 անգամ, իսկ բրեկետներ կամ բորբոքային խնդիրներ ունեցողների դեպքում՝ ավելի հաճախ։

«Արեգակ» մանկական ստոմատոլոգիական բաժինն այն տեղն է, որտեղ երեխաներն այլևս չեն վախենում ատամնաբույժից, այլ վստահորեն ժպտում են նրան։✨

Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք զանգահարել՝

📞(095) 001 008

📍Փափազյան 16

💡Օրթոդոնտիկ բուժման հաջողությունը մեծապես կախված է ճիշտ խնամքից։Բրեկետների կուտակած միկրոմասունքները կարող են առաջացնել ...
12/01/2026

💡Օրթոդոնտիկ բուժման հաջողությունը մեծապես կախված է ճիշտ խնամքից։

Բրեկետների կուտակած միկրոմասունքները կարող են առաջացնել կարիես կամ լնդերի բորբոքում, եթե չպահպանվի հիգիենան։

Հիմնական կանոնները՝
✔ Ատամները մաքրել հատուկ բրեկետային խոզանակով յուրաքանչյուր ուտելուց հետո։
✔ Օգտագործել միջատամնային թելեր և իրիգատոր։
✔ Խուսափել շատ կոշտ, կպչուն և քաղցր մթերքներից։
✔ Պարբերաբար այցելել օրթոդոնտին՝ վերահսկման և մաքրության համար։

Այս կերպ հնարավոր է պահպանել բուժման արդյունքը և ապահովել առողջ ժպիտ ամբողջ կյանքի համար։

«Արեգակ» ստոմատոլոգիական կենտրոնում բրեկետների տեղադրումն իրականացվում է թվային տեխնոլոգիաներով, անհատական մոտեցմամբ և փորձառու մասնագետների վերահսկմամբ՝ ապահովելով գեղեցիկ և առողջ ժպիտ։

Խորհրդատվության գրանցվելու համար՝
📞(095) 001 008
📍Փափազյան 16

Ժամանակակից էնդոդոնտիան ենթադրում է լիարժեք արմատախողովակների մշակում և հերմետիկ ատամնալիցք, որի համար Արեգակ ստոմատոլիգ...
08/01/2026

Ժամանակակից էնդոդոնտիան ենթադրում է լիարժեք արմատախողովակների մշակում և հերմետիկ ատամնալիցք, որի համար Արեգակ ստոմատոլիգիական կլինիկան ունի .

1.⁠ ⁠միկրոսկոպ - այն թույլ է տալիս տեսնել բարակ, թաքնված կամ լրացուցիչ արմատախողովակները, ճաքերը։

2.⁠ ⁠Նիկել-տիտանե գործիքներ, որոնք ճկվում են ու բարձր արագությամբ և անվտանգությամբ մաքրում են արմատախողովակները։

3.⁠ ⁠Ախտահանիչ լուծույթի ուլտրաձայնային ակտիվացիա
- ավելի լավ է հեռացնում բակտերիան
- մաքրում է դժվար հասանելի հատվածները
- բարձրացնում բուժման հաջողության տոկոսը։

4.⁠ ⁠Լազերային էնդոդոնտիա
Լազերը ոչնչացնում է խորքում մնացած մանրէները և տալիս է
- ավելի մաքուր արմատախողովակ
- նվազեցված ցավ
- արագ ապաքինում։

5. Ապեքսլոկատոր, որը էնդոդոնտիկ սարք է արմատախողովակի ճշգրիտ երկարությունը որոշելու համար։

6.⁠ ⁠3D տոմոգրաֆիա ճիշտ ախտորոշման համար, օրինակ՝ եթե ատամը բարդ է կամ նախկինում վատ բուժված՝
- պարզում է իրական խողովակների քանակը.
- տեսնում է թաքնված բորբոքումը
- օգնում է ճիշտ պլանավորել բուժումը։

Այս ամենը ամփոփելով կարող ենք վստահ ասել , որ մեր կլինիկան ունի ժամանակակից հագեցվածություն, որպեսզի ապահովի Ձեր համար առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ։ ✨

📞(095) 001 008
📍Փափազյան 16

Սիրելի պացիենտներ,✨ Թող Նոր տարին ձեզ բերի առողջություն, հանգստություն, ընտանեկան ջերմություն և բազմաթիվ պատճառներ՝ անկե...
31/12/2025

Սիրելի պացիենտներ,

✨ Թող Նոր տարին ձեզ բերի առողջություն, հանգստություն, ընտանեկան ջերմություն և բազմաթիվ պատճառներ՝ անկեղծ ժպտալու։

✨Թող յուրաքանչյուր օր սկսվի լավ լուրով, լավ տրամադրությամբ և գեղեցիկ ժպիտով։

Մենք շնորհակալ ենք, որ այս տարի ևս մեզ վստահեցիք ձեր և ձեր սիրելիների ժպիտները։🤍

2026-ին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին՝ նույն նվիրվածությամբ, հոգատարությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։✨

Հարգանքով՝
«Արեգակ» ստոմատոլոգիական կենտրոն

Երեխայի ժպիտի առողջությունը սկսվում է ճիշտ ախտորոշումից ✨իսկ դրա ամենակարևոր գործիքներից մեկը ատամի ռենտգենն է։Ռենտգեն հ...
28/12/2025

Երեխայի ժպիտի առողջությունը սկսվում է ճիշտ ախտորոշումից ✨

իսկ դրա ամենակարևոր գործիքներից մեկը ատամի ռենտգենն է։

Ռենտգեն հետազոտությունը մեզ օգնում է տեսնել այն, ինչ աչքով անտեսանելի է՝
✔ թաքնված կարիես
✔ նյարդի բորբոքման նախանշաններ
✔ արմատների ճիշտ զարգացում
✔ կաթնատամների տակ աճող մշտական ատամների դիրքը
✔ բորբոքային օջախներ, որոնք դեռ ցավ չեն առաջացրել

👶 Ինչու՞ է դա կարևոր երեխաների համար
Վաղ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել ցավից,
կանխել բարդ բուժումները և ապահովել ատամների ճիշտ զարգացում ապագայի համար։

💛 «Արեգակ»-ում մենք միշտ ընտրում ենք կանխարգելումը բուժման փոխարեն։

📲 Գրանցվե՛ք խորհրդատվության,
և միասին պահպանենք Ձեր փոքրիկի առողջ ու գեղեցիկ ժպիտը։

📞(095) 001 008
📍Փափազյան 16

Մեր կլինիկայում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդներ ապահովելու համար անվտանգ, նվազագույն ինվազիվ և երկարատև ...
25/12/2025

Մեր կլինիկայում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդներ ապահովելու համար անվտանգ, նվազագույն ինվազիվ և երկարատև արդյունքներ՝ յուրաքանչյուր պացիենտի անհատական կարիքներին համապատասխան։

✔️Սովորական իմպլանտացիա (երկփուլ և միափուլ մեթոդներ)
✔️Պիեզովիրաբուժություն – Ուլտրաձայնային ոսկրային վիրաբուժություն
✔️Flapless Իմպլանտացիա (առանց լորձաթաղանթի կտրվածքի իմպլանտացիա)
✔️Ուղղորդված իմպլանտացիա թվային շաբլոններով
✔️Թվային Աշխատանքային Հոսք (Digital Workflow)
✔️All-on-X Համակարգ (ամբողջական ատամնաշարի վերականգնում)
✔️Trefoil Համակարգ
✔️ Անմիջական իմպլանտացիա (Immediate implantation)
✔️ Զիգոմատիկ և պտերյոգոիդ Իմպլանտներ (բարդ դեպքերի համար)
✔️ Ժամանակակից ոսկրային ռեգեներացիայի մեթոդներ

📞(095) 001 008
📍Փափազյան 16

Address

V. Papazyan 16
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Telephone

+374 10 27 84 64

Alerts

Be the first to know and let us send you an email when Aregak Stomatological Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Aregak Stomatological Clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category