Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan

Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan Ամեն ինչ կրծքագեղձի մասին
Բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյան

Բարեւ ձեզ, ես ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանն եմ ( http://www.doctors.am/hy/arthur-a-avetisyan):
Իմ մասնագիտացումը կրծքագեղձի հիվանդություններն են։
Այսօր զանգվածային լրատվամիջոցները ինֆորմացիայի ստացման լայն հնարավորություններ են ստեղծում. կանայք կարող են համացանցում գտնել անհամար հոդվածներ կրծքագեղձի հիվանդությունների, բուժման միջոցների, երբեմն նաև ինքնաբուժության մասին։ Ցավոք, դրանց մեծ մասը արտատպում է և, մեղմ ասած, կասկածելի իր ճշգրտությամբ, ինչը երբեմն շփոթություն է ստեղծում ոչ միայն պացիենտների, այլև անգամ ոչ նեղ մասնագետ-բժիշկների համար:
Սիրելի՛ կանայք, հրավիրում եմ Ձեզ իմ պաշտոնական էջ, որտեղ դուք կարող եք գտնել մասնագիտական հավաստի տեղեկատվություն կրծքագեղձի ֆիզիոլոգիայի, հիվանդությունների, ախտորոշման ժամանակակից մեթոդների ու զանազան հիվանդությունների բուժման մասին։
Դուք պարբերաբար կստանաք հետաքրքիր ու մատչելի տեղեկատվություն կնոջ այս կարևոր օրգանի մասին։
Առո՛ղջ եղեք…

Սիրով և հոգատարությամբ՝ Ձեր բժիշկ
Արթուր Ավետիսյան
091 32 45 25

28/10/2025
Մի բան պատմեմ  #1… Այսօր Լոձ քաղաքում շաաատ հետաքրքիր մասնագիտական կոնֆերանսի էի։ Անգլիայից մի պրոֆեսոր ելույթ էր ունենո...
24/10/2025

Մի բան պատմեմ #1… Այսօր Լոձ քաղաքում շաաատ հետաքրքիր մասնագիտական կոնֆերանսի էի։ Անգլիայից մի պրոֆեսոր ելույթ էր ունենում արհեստական բանականության եւ նորարարական վիրաբուժական մեթոդների անսահմանության մասին։ Ասաց, որ ապագայում լինելու է այնպես, որ բժիշկը պառկած է լինելու լողափին` գարեջուրը մի ձեռքին, գիրքը մյուս, ու հանկարծ ռոբոտից ՍՄՍ կստանա հեռախոսին՝ բժիշկ, վիրահատությունը ավարտել եմ 😎

21/10/2025

Խոստացված հարցազրույցը։ 😎 Ամենից հաճախ չհետազոտվելու պատճառը վախն է, թե «մի բան կգտնեն»... Հարգելի' կանայք, հետազոտվեք, որ իմանաք` առողջ եք, իսկ եթե մի բան…, մենք կանք ու կանք 🙂

Էլի գնացել եմ Եվրոպա Հայաստանի համար կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի լավագույն փորձը բերեմ Հայաստան։ Հարգելի կանայք չվախեն...
11/10/2025

Էլի գնացել եմ Եվրոպա Հայաստանի համար կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի լավագույն փորձը բերեմ Հայաստան։ Հարգելի կանայք չվախենաք ոչ մի բանից, ձեզանից հասնում ա ժամանակին հետազոտվել ու համոզվել որ առողջ եք, իսկ եթե անգամ… մնացածը մեր վրա ու ամեն բան լավ կլինի։ 😎💪🫡

07/10/2025

2025թ. Հոկտեմբերի 3-5 ելույթով մասնակցեցի պլաստիկ վիրաբույժների Aratta 2025 միջազգային կոնգրեսին։ Ներկայացրի կրծքագեղձի քաղցկեղի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների բարդույթները։

03/10/2025
Էջի հարգելի ընթերցողներ. Հոկտեմբեր ամսին ընդառաջ փոխել եմ էջի անունը..., բայց Առողջ կրծքագեղձ նախագիծը ոչ մի տեղ չի կորո...
25/09/2025

Էջի հարգելի ընթերցողներ. Հոկտեմբեր ամսին ընդառաջ փոխել եմ էջի անունը..., բայց Առողջ կրծքագեղձ նախագիծը ոչ մի տեղ չի կորում: Եղեք տեղեկացված և առողջ: Հա ու այսուհետ էլ ավելի ակտիվ կլինենք:

26/08/2025
11/08/2025

Դիտեք Հենարան Հիմնադրամ / Henaran Foundation-ի հետ համատեղ մշակած "Պացիենտի դպրոց" նոր նախագծի հերթական՝ 9-րդ թեմատիկ հոլովակը, որը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի հորմոնալ բուժմանը:

01/08/2025

Հարգելի դիմորդներ, ընդունելության ընթացակարգին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ԱԱԻ-ի ուսումնական բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 8501 (ներքին՝ 2):

🌝Արևայրուք և կրծքագեղձԿանխարգելում, Օգտակար ինֆորմացիաԱմռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապ...
23/07/2025

🌝Արևայրուք և կրծքագեղձ
Կանխարգելում, Օգտակար ինֆորմացիա

Ամռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապես կանանց համար) ասոցացվում է ծովի և արևայրուքի (загар) հետ: Ծանոթանանք արևայրուքի առավելություններին ու թերություններին:

Բոլորս դեռ վաղ տարիքից գիտենք, որ արևային լոգանքներն (солнечные ванны) օգտակար են օրգանիզմի համար: Արևի լույսն ու ջերմությունն ազդեցություն են ունենում էնդոկրին համակարգի վրա (վահանագեղձ, հիպոֆիզ, ձվարաններ և այլն), ինչպես նաև կարգավորում են նյութափոխանակությունը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Արևի լույսից մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Հատկանշական է, որ այդ վիտամինի 90%-ը մեր օրգանիզմը ստանում է արևի ճառագայթներից, և միայն 10%-ն է փոխանցվում սննդի միջոցով: Վիտամին D-ի օգտակարության մասին կարելի է երկար խոսել: Պարզվել է, որ այն օգտակար է նաև կրծքագեղձի համար: Ստենֆորդի համալսարանի գիտնականները գտնում են, որ արևային լոգանքներն իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սրա պատճառն այն է, որ արևային լոգանքների ընթացքում մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ հենց դրա պատճառով գյուղաբնակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է ավելի քիչ դեպքերում, քան այն կանանց մոտ, ովքեր աշխատում են գրասենյակային պայմաններում: Վիտամին D-ի հակաուռուցքային նշանակության մասին վկայում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ: Շվեյցարիայում կրծքագեղձի վիրաբուժության կենտրոնում բացի հակաուռուցքային դեղորայքային բուժումից նշանակվում էր նաև վիտամին D, ընդ որում՝ նշանակվում էր պրակտիկորեն բոլորին և երկարաժամկետ օգտագործման համար: Սպիտակամաշկներին 1 ժամ տևողությամբ արևայրուքը բավական է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը ստանալու համար, իսկ սևամորթների դեպքում՝ 5-6 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում: Վիտամին D-ն սինթեզվում է խոլեստերինից, իսկ օրգանիզմի վրա իր ազդեցությունն է թողնում մոտ 3000 գենի միջոցով, որոնց աշխատանքը կախված է վիտամին D-ից: Գրականությունում կան որոշ տվյալներ, ըստ որոնց վիտամին D-ն իջեցնում է շագանակագեղձի, ոսկրային ուռուցքների և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Վիտամին D-ն առաջանում է B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների այս տեսակը բավական քիչ է պարունակվում արևի լույսի մեջ, եթե ամպամած եղանակ է: Այնպես, որ վիտամին D-ն սինթեզվում է արևային օրերին: Այսուհանդերձ, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

Առաջին վտանգն արևայրուքից, իհարկե, մաշկի այրվածքներն են: Այրվածքները ոչ միայն ցավոտ են, այլև վտանգավոր: Ապացուցված է, որ արևային լոգանքների չարաշահումը բարձրացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը: Այն վտանգավոր է նախևառաջ սպիտակամաշկ կանանց համար, ովքեր ունեն բազմաթիվ խալեր ու, հատկապես, եթե այդ խալերը վերջին շրջանում փոխել են իրենց գույնը կամ ձևը: Արևի ճառագայթներից մաստոպատիա չի կարող առաջանալ, բայց արևի տաքությունը խթանում է էնդոկրին համակարգը, ինչը կարող է հանգեցնել հորմոնալ շեղումների, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ կրծքագեղձում: Չի բացառվում կիստաների առաջացումն ու մեծացումը, ինչպես նաև ֆիբրոադենոմաների մեծացումը: Կրծքագեղձի մաշկն ավելի զգայուն է դառնում, եթե կինը նախկինում ստացել է ճառագայթային բուժում: Արևն անցանկալի է քիմիաթերապիա ստացողների համար, քանի որ որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա: Կարելի է արևայրուք ընդունել քիմիաթերապիա ստանալուց միայն 1,5-2 ամիս անց: Բայց սա չի նշանակում, որ պետք է փակվել տանը: Անցանկալի է կեսօրվա արևի ընդունումը, իսկ առավոտյան ծովային լողը կամ ծառի ստվերի տակ գիրք կարդալը ողջունելի են: Արևի տակ գտնվելիս լայն գլխարկի առկայությունը և արևապաշտպանիչ քսուքի (30 SPF կամ բարձր) կիրառումը խիստ ցանկալի են: Արևայրուք ընդունել կարելի է նաև հով տեղում. դանդաղ է, բայց անվտանգ: Պտուկի մաշկը ավելի բարակ և զգայուն է, քան կրծքի մաշկը, ուստի այն ավելի շատ է հակված այրվելու: Ցանկալի է արևայրուք ստանալ լողազգեստով կամ գոնե ծածկել միայն պտուկները: Եթե կրծքի վրա կան խալեր, պետք է ընտրել այնպիսի լողազգեստ, որը կծածկի դրանք: Նոր վիրահատված կանայք պետք է խուսափեն հաճախակի արևայրուքներից. դա կարող է վատ ազդեցություն թողնել սպիերի վրա: Հղի և կերակրող մայրերի համար արևայրուքը խրախուսելի չէ. եթե վնասվեն պտուկները, ապա հետագայում կարող է դժվարանալ կերակրման ընթացքը: Արևայրուքի համար նախընտրելի և անվտանգ ժամերն են՝ 11-ից 12-ը և 16-ից հետո: Արևայրուքի օրերին խրախուսվում է հեղուկի շատ օգտագործումը:

Հաճախ կանայք օգտվում են արևաբուժարանների (солярий) ծառայություններից: Նախքան արևաբուժարանից օգտվելը պետք է վստահ լինել բարձրորակ սարքավորումների և մասնագետների հարցում: Կարևոր է իմանալ ճառագայթների ճիշտ չափաբաժինը: Ոմանք օգտագործում են միայն A դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներով սարք, որտեղ արևայրուքը կարճատև է, իսկ վիտամին D չի արտադրվում: Ոմանք էլ օգտագործում են միայն B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներ արտադրող սարքեր: Արևաբուժարան հաճախելն ունի իր սահմանափակումները, և որոշ կանանց առողջական խնդիրների պատճառով հակացուցված է արևաբուժարան այցելել:

Նախքան ծովային հանգիստը կազմակերպելը կամ արևաբուժարանից օգտվելը պետք է խորհրդակցել ուռուցքաբան-մամոլոգի հետ:

19/06/2025

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2025

📣Հարգելի՛ ապագա բժիշկներ և գործընկերներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ, ստանալով ձեր բոլորի դրական արձագանքները, արդեն երկրորդ տարին անդընդմեջ ԱԱԻ Ուռուցքաբանության ամբիոնը կազմակերպում է հնգօրյա ամառային դպրոց` «Ինչո՞ւ դառնալ ուռուցքաբան» խորագրով։

🎯Ինչո՞ւ մասնակցել ամառային դպրոցին:
Դպրոցի նպատակն է կարճ ժամկետում ծանոթացնել բժշկին, թե ինչ գիտելիքներ նա կարող է ստանալ` սովորելով ԱԱԻ-ի Ուռուցքաբանության ամբիոնում:

Դպրոցի ծրագիրը ներառում է տեսական մաս (օրը 1 ժամ), երբ ապագա դիմորդը կարող է ծանոթանալ ոլորտի նորություններին և ամբիոնի դասախոսների հետ, ինչպես նաև պրակտիկ մասից, երբ բժիշկը հնարավորություն կունենա շրջել վիրասրահներում և կլինիկական բաժանմունքներում։

🎯Ովքե՞ր կարող են մասնակցել ամառային դպրոցին:
Բժշկական համալսարանների վերջին կուրսում սովորող ուսանողները, բժշկական կրթություն ստացած նորավարտ ուսանողները, ինչպես նաև երկրորդ մասնագիտացում դիտարկող այլ ոլորտների բժիշկներ։

🎯Որտե՞ղ է ընթանալու ամառային դպրոցի պրակտիկ մասը:
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

🎯Ե՞րբ է տեղի ունենալու ամառային դպրոցը:
Հուլիսի 7-11-ը և օգոստոսի 4-8-ը:

🎯Ի՞նչ առավելություն կտա ապագա դիմորդին ամառային դպրոցին մասնակցությունը:
Ամառային դպրոց հաճախած բժիշկները հնարավորություն կունենան հատուկ պայմաններով սովորել ԱԱԻ-ի Ուռուցքաբանության ամբիոնում։

Առավել մանրամասն` https://bit.ly/4n61sQa

Ամառային դպրոց հաճախելն ԱՆՎՃԱՐ Է, բայց տեղերը սահմանափակ են: Հասցրե՛ք գրանցվել:

📱Ամառային դպրոցին գրանցվելու համար հարկավոր է զանգահարել 099636106 (երկուշաբթիից ուրբաթ`08:30-16:30):

Address

Fanarjyan 76
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category