18/03/2026
⁉️ Ի՞նչ անալիզներ է պետք հանձնել օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատելու համար.
Նույնիսկ եթե գանգատներ չկան, օրգանիզմում փոփոխությունները կարող են առաջանալ աննկատ: Ժամանակին հանձնված հետազոտությունները թույլ են տալիս հայտնաբերել խնդիրները դեռ վաղ փուլում, երբ դրանք հեշտ լուծելի են և չեն վնասում կյանքի որակը:
Ո՞ր հետազոտությունները կարող են ընդհանուր պատկերացում տալ օրգանիզմի առողջական վիճակի մասին.
🔺 Արյան ընդհանուր հետազոտություն + լեյկոբանաձև + ԷՆԱ
🔺 Մեզի ընդհանուր հետազոտություն
🔺 Գլյուկոզա
🔺 Միզանյութ
🔺 Կրեատինին
🔺 Տրանսֆերազաներ (AST, ALT)
🔺 Կոագուլոգրամմա
🔺 C-ռեակտիվ սպիտակուց
🔺 Միկրոէլեմենտներ (մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր)
🔺 Էլեկտրոլիտներ (Ca++, Na+, K+)
🔺 Վիտամիններ (B12, D)
🔺 Վահանաձև գեղձ (TSH, FT4)
🔺 Խոլեստերին ֆրակցիա (TRIGL, LDL-C, DHDL-C)
👩🏻⚕️ Նյութի մանրամասները ներկայացրեց Աստղիկ բկ-ի ընդհանուր թերապիայի և ամբուլատոր հիվանդանոցային ծառայության ղեկավար՝ Ալլա Սաֆարյանը
ℹ️ Հավելյալ մանրամասների համար զանգահարել՝ 011-66-77-88