Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center

Իզմիրլյան բժշկական կենտրոն  Izmirlian Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center, Hospital, st. Aharonyan, 6, Yerevan.

«Իզմիրլյան» ԲԿ-ի  Պլաստիկ և էսթետիվ վիրաբուժության բաժանմունքի բժիշկները մասնակցել են «Պլաստիկ վիրաբուժության բարդությու...
09/10/2025

«Իզմիրլյան» ԲԿ-ի Պլաստիկ և էսթետիվ վիրաբուժության բաժանմունքի բժիշկները մասնակցել են «Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային կոնգրեսին։

Քննարկվել են պլաստիկ վիրաբուժության ոլորտում առաջացող բարդությունները, դրանց կանխարգելման և հաղթահարման ժամանակակից մեթոդները, ներկայացվել են նորագույն հետազոտություններն ու կլինիկական փորձը։

Ոլորտի լավագույն պրոֆեսիոնալները կիսվել են իրենց գիտելիքներով և իրական դեպքերի փորձով՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Միզաքարային հիվանդությունը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ երիկամներում, միզածորանում, միզապարկում մեզի մեջ լուծված ...
08/10/2025

Միզաքարային հիվանդությունը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ երիկամներում, միզածորանում, միզապարկում մեզի մեջ լուծված աղերը բյուրեղանում են, ձևավորվում են միզային քարեր և միզածորաններով տեղաշարժվում են դեպի միզապարկ և միզուկ։

Միզաքարային հիվանդության ախտանշանների, առաջացման պատճառների ու բուժման եղանակների մասին է խոսել Իզմիրլյան ԲԿ-ի ուրոլոգ Համլետ Դվոյանը։

Հետևեք մեզ սոցցանցերում՝ Facebook https://www.facebook.com/abcmedia.amInstagram https://www.instagram.com/abcmedia.amTikTok https://www.tiktok.com/....

06/10/2025

Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքը 20 տարեկան է: Ստեղծվել է 2005թ.-ին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի և փոքր խումբ համախոհների ջանքերով, դառնալով Հայաստանում լազերային ուրոլոգիայի առաջամարտիկը:

Ուրոլոգիան բժշկության մեջ առաջինը միացավ նվազ ինվազիվ, այսինքն՝ առանց կտրվածքի քիչ տրավմատիկ վիրահատություններին, նախ՝ լապարասկոպիայի, հետագայում՝ ռոբոտային տեխնոլոգիաների շնորհիվ։

Այսօր արդեն Իզմիրլյան ԲԿ-ում գործում է միզային քարերի բուժման գերազանցության կենտրոն՝ STORZ Medical և Quanta System նորագույն սարքավորումներով, իսկ ուրոլոգիական բաժանմունքն ապահովում է արդիական, մարդակենտրոն բուժօգնություն՝ եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան։

Իզմիրլյան ԲԿ-ում հանդիսավորությամբ նշվեց  Ուրոլոգիական բաժանմունքի կազմավորման 20-ամյակը
03/10/2025

Իզմիրլյան ԲԿ-ում հանդիսավորությամբ նշվեց Ուրոլոգիական բաժանմունքի կազմավորման 20-ամյակը

Հոկտեմբերի 2-ը Ուրոլոգների համաշխարհային օրն է։ Ուրոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն առաջինը միացավ նվազ ինվազիվ, այս...
02/10/2025

Հոկտեմբերի 2-ը Ուրոլոգների համաշխարհային
օրն է։

Ուրոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն առաջինը միացավ նվազ ինվազիվ, այսինքն՝ առանց կտրվածքի քիչ տրավմատիկ վիրահատություններին, նախ՝ լապարասկոպիայի, հետագայում՝ ռոբոտային տեխնոլոգիաների շնորհիվ։

Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքը ստեղծվել է 2005թ.-ին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի և մի խումբ համախոհների ջանքերով։ Այն նպատակ ուներ ապահովել արդիական, մարդակենտրոն ուրոլոգիական բուժօգնություն՝ Եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան։

Այս տարիներին բաժանմունքը եղել է Հայաստանում լազերային ուրոլոգիայի առաջամարտիկը՝ իրականացնելով մի շարք նորարարություններ՝ առաջին անգամ կիրառվել են հոլմիումային և թուլիումային լազերներ։ Միզային քարերի և շագանակագեղձի ուռուցքների հեռացման համար ներդրվել են նվազ ինվազիվ միջամտությունների ժամանակակից ձևաչափեր՝ մինիպերկուտան, ռետրոգրադ ներերիկամային և կոմբինացված վիրահատություններ։
Բացվել է միզային քարերի բուժման գերազանցությոն կենտրոն՝ STORZ Medical և Quanta System նորագույն սարքավորումներով։

Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքը ԵՊԲՀ Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի ամբիոնի պաշտոնական բազան է։ Այստեղ կրթություն են ստանում ուսանողներ, երիտասարդ բժիշկներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպվում են վերապատրաստումներ և միջազգային սիմպոզիումներ։

Այս գործում մեծ դեր են ունեցել նաև սփյուռքի բարերարներն ու գործընկերները, հատկապես՝ դոկտոր Կարո Դերձակյանը, Գարի Կոզենը, որոնց նախաձեռնությամբ Հայաստան են բերվել առաջին լազերային համակարգերը:

Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու գլխավորությամբ, շնորհավորում ենք բոլոր ուրոլոգներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ենք նրանց մեծ ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ։

Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի Կոնսուլտացիոն ախտորոշիչ բաժանմունքի թերապևտ, գաստրոէնտերոլոգ Դոնարա Էլոյանի ծննդյան տարեդարձն է։Բ...
30/09/2025

Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի Կոնսուլտացիոն ախտորոշիչ բաժանմունքի թերապևտ, գաստրոէնտերոլոգ Դոնարա Էլոյանի ծննդյան տարեդարձն է։

Բոլորի կողմից անչափ սիրված, բարի, հոգատար ու նրբանկատ Դոնարա Իվանովնա, արդեն 5 տասնամյակից ավելի Դուք կարողանում եք կապ հաստատել հիվանդի զգացմունքների և հույզերի հետ, իսկ ձեր ջերմությունն ու հոգատարությունը մարդկանց վստահության և ապահովության զգացում են հաղորդում։

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությունն ու անձնակազմը սրտանց շնորհավորում են սիրելի բժշկուհուն, մաղթում նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք, բազում առողջացած ու գոհ բուժառուներ։

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձե...
29/09/2025

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է:
Տոնն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

2011 թվականից ի վեր տոնը նշվում է սեպտեմբերի 29-ին և նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ:

Սրտային անբավարարության մասին պատմում է Իզմիրլյան ԲԿ-ի սրտաբան Նաիրա Թովմասյանը։

Իզմիրլյան ԲԿ-ի էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանը սեպտեմբերի 15-ից 19-ը Վիեննայում մասնակցել է Շաքարային դիաբետի վերաբ...
25/09/2025

Իզմիրլյան ԲԿ-ի էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանը սեպտեմբերի 15-ից 19-ը Վիեննայում մասնակցել է Շաքարային դիաբետի վերաբերյալ EASD 61-րդ տարեկան համաժողովին, որը շաքարային դիաբետի վերաբերյալ աշխարհի ամենամեծ համաժողովներից է և ներգրավում է հազարավոր պատվիրակների:

Գիտական ծրագիրը ներառում էր հարյուրավոր հոդվածներ և քննարկումներ, որոնք լուսաբանում էին շաքարային դիաբետի հիմնարար և կլինիկական հետազոտությունների վերջին արդյունքները:
Համաժողովի մասնակիցներին ընձեռվեց փորձի փոխանակման, երկխոսության, քննարկման, աշխարհի տարբեր երկրներից գործընկերների հետ փոխգործակցության և ցանցային կապերի հաստատման եզակի հնարավորություն։

23/09/2025

Իզմիրլյան ԲԿ-ի Էնդոսկոպիկ ծառայությունը վերանորոգվել ու վերազինվել է նոր սերնդի սարքավորումներով և այսուհետ գործելու է որպես բաժանմունք։

Էնդոսկոպիկ բաժանմունքում կատարվում են գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, պոլիպէկտոմիա և և տարբեր աստիճանի բարդության էնդոսկոպիկ բուժական միջամտություններ։

Էնդոսկոպիկ բաժանմունքը ներկայացնում է բաժանմունքի վարիչ Տիգրան Ավետիսյանը։

Կոնքի օրգանների պրոլապսը վիճակ է, որի ժամանակ կոնքի օրգանները իրենց սովորական դիրքից տեղաշարժվում են ներքև: Սա սովորաբար...
22/09/2025

Կոնքի օրգանների պրոլապսը վիճակ է, որի ժամանակ կոնքի օրգանները իրենց սովորական դիրքից տեղաշարժվում են ներքև: Սա սովորաբար տեղի է ունենում, երբ թուլանում են կոնքի մկանները: Պրոլապսի առաջացման այլ պատճառների, ախտանշանների ու բուժման եղանակների մասին պատմում է Իզմիրլյան ԲԿ-ի ուրոլոգ Գոռ Շադյանը։

🇦🇲Մեր սիրելի, ազա՜տ և անկա՜խ Հայաստան♥️
21/09/2025

🇦🇲Մեր սիրելի, ազա՜տ և անկա՜խ Հայաստան♥️

Իզմիրլյան ԲԿ-ի օրթոպեդ- վնասվածքաբաններ Ալբերտ Համբարձումյանն ու Արամազդ Սահակյանը Կազանում  մասնակցել են արթրոսկոպիկ վի...
16/09/2025

Իզմիրլյան ԲԿ-ի օրթոպեդ- վնասվածքաբաններ Ալբերտ Համբարձումյանն ու Արամազդ Սահակյանը Կազանում մասնակցել են արթրոսկոպիկ վիրահատությունների գործնական դասընթացին։

Դասընթացը հնարավորություն է տվել տիրապետելու ծնկան հոդի բուժման նորարարական տեխնոլոգիաներին, ծանոթանալու առաջային խաչաձև կապանի պլաստիկ վիրահատության համար անհրաժեշտ հիմնական գործիքներին։

Մեր բժիշկները շարունակում են կատարելագործվել ու հարստանալ մասնագիտական գիտելիքներով։

Address

St. Aharonyan, 6
Yerevan
0014

Telephone

+37410 24 20 24

Alerts

Be the first to know and let us send you an email when Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category