28/10/2025
Շիվան ✡️
Եթե Կրիշնայի կյանքը կարելի է բաժանել երկու հիմնական փուլի, ապա Շիվայի կյանքն ամբողջական է և անբաժանելի։ Նա սկզբից ևեթ եղել է ամենուրեք՝ օգնելով մարդկանց իրենց խնդիրների մեջ։ Կարելի է ասել, որ մարդկային քաղաքակրթությունն առանց նրա գոյություն ունենալ չի կարող, սակայն ինքը՝ Շիվան, կախված չէ այդ քաղաքակրթությունից։
Շիվան ապրել է մոտ 7000 տարի առաջ՝ շատ բուռն ժամանակաշրջանում, երբ Հնդկաստան մուտք գործող արիացիների մշակույթը բախվում էր տեղական՝ Տանտրայի վրա հիմնված մշակույթին։ Հենց Շիվան է եղել այն անձը, ով համակարգել և զարգացրել է Տանտրան։ Նա ծնվել է այս երկու աշխարհների հակամարտության միջավայրում։
«Շիվա» բառն ունի երեք հիմնական իմաստ։ Ամենակարևոր իմաստը «բարօրություն» կամ «երջանկություն» է (Կալյանա)։ Այս իմաստով Նա ունի հինգ գլուխ և բարօրության գաղափարը խորհրդանշում է նրա կենտրոնական դեմքը՝ Կալյանասունդարամը, որը վերահսկում է մյուս բոլոր դեմքերը (որոնք կարող են լինել և՛ խիստ, սովորեցնելու միտումով, և՛ քնքուշ, կարեկցող)՝ միշտ հետապնդելով միայն մեկ նպատակ՝ բոլորի բարօրությունը։
Երկրորդ իմաստը վերաբերում է «բարձրագույն գիտակցությանը»՝ որպես վերացական սկզբունք։ Երրորդ իմաստը հենց պատմական անձնավորությունն է՝ Սադաշիվան։ «Սադա» նշանակում է «միշտ», ուստի «Սադաշիվա» նշանակում է «նա, ում միակ նպատակը բոլորի բարօրությունն է»։ Նա իր կյանքը նվիրեց ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, բույսերի և բոլոր կենդանի էակների համընդհանուր բարօրությանը։
Մարդիկ մինչ օրս լիարժեք չեն գնահատել այս հզոր անհատականությանը (Մահասամբհուտի), ով մարդկությանը տվեց իր ձգտումների իրականացման և ներքին բավարարվածության առաջին զգացողությունը։