23/03/2026
🌥️Տարվա այս եղանակին հաճախ են ակտիվանում թե՛ գարնանային ալերգիաները, թե՛ մրսածությունը։ Ախտանշանները նման են, բայց պատճառը ոչ միշտ է նույնը։
Մրսածությունը սովորաբար պայմանավորված է վիրուսային վարակով և փոխանցվում է շփման կամ օդակաթիլային ճանապարհով։
📌 Ալերգիան օրգանիզմի պաշտպանական արձագանքն է շրջակա միջավայրի որոշ գործոնների՝ ալերգենների նկատմամբ։
Մրսածություն՝
▪️ քթի փակվածություն կամ խիտ արտազատում
▪️ կոկորդի ցավ
▪️ հազ, երբեմն՝ թեթև ջերմություն
▪️ հոգնածություն և ընդհանուր թուլություն
Տևողությունը՝ մի քանի օր կամ մեկ շաբաթ:
Ալերգիա՝
▪️ ջրային, թափանցիկ քթահոսություն
▪️ հաճախակի փռշտոցներ
▪️ աչքերի քոր, կարմրություն և արցունքահոսություն
▪️ քորի զգացում քթում կամ կոկորդում
Տևողությունը՝ երկար ժամանակ, քանի դեռ առկա է ալերգենը:
Եթե ախտանշանները չեն նվազում և չեք կարողանում ինքնուրույն հասկանալ պատճառը, դիմեք մասնագետին։
✔ Doctor 911-ը կօգնի գտնել գտնել վտահելի բժիշկներին և գրանցվել անվճար խորհդատավության:
📞 Հեռ՝ 044-911-911, 077-035-911։
Doctor 911՝ Ձեր ճանապարհը դեպի լավագույն բժշկություն։