Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն

Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն Highly experienced doctors
Application of the up-to-date methods
Advanced medical technologies labo
(528)

Սլավմեդ բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որտեղ իրենց բարձրակարգ ծառայություններն են մատուցում ՀՀ հայտնի փորձառու մասնագետներ:
Բժշկական կենտրոնի հիմնադիրները իրենց առաջ նպատակ են դրել Հայաստանի բուժհամակարգը համալրել Եվրոպական չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ բժշկակական ծառայություններ մատուցող ևս մեկ բուժհաստատությունով և առանձնանալ ոլորտում իրենց նոր ձեռագրով, ժամանակակից սարքավորումներով և վերապատրաստված բժիշկներով:
Սլավմեդը հագեցված է աշխարհահռչակ Toshiba, Pentax, Stortz, Drager, Roche Diagnostics կազմակերպությունների վերջին մոդելի բժշկական տեխնիկայով: Հատկապես պետք է նշել ճառագայթային ծառայության մասին, որը հագեցած է տարածաշրջանում միակ Toshiba Medical Systems ընկերության 160 շերտանոց համակարգչային տամոգրաֆով, թվային ռենտգեն համալիրով, ինչպես նաև 3 պրեմիում դասի ուլտրաձայնային Aplio 500 սարքով:
Հիվանդասենյակները կահավորված են թվով 60 ֆունցիոնալ մահճակալներով, հեռուստացույցերով, սռնարաններով և ունեն առանձին սանհանգույցներ: Այս ամենով հանդերձ գործող գները համապատասխանում են հանրապետությունում սահմանված միջին գների չափին։
Ներկայումս “Սլավմեդ բժշկական կենտրոնում” գործում են մի շարք բաժիններ՝ 5 վիրահատարան, ծննդատուն և հետևյալ բաժանմունքները՝ գինեկոկոգիա, էնդոսկոպիկ և ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ և միկրովիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, ուռոլոգիա, անոթային, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ՝ ներառյալ կոմպյուտերային տոմոգրաֆիա,մամոգրաֆիա և ռենտգեն:

02/11/2025

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը «Եղիր առողջ» հաղորդման շրջանակում խոսել է 40 տարեկան և բարձր տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող ուրոլոգիական խնդրի՝ շագանակագեղձի ադենոմայի մասին։
Նա նաև մանրամասներ է ներկայացրել հիվանդության բուժման նորագույն մեթոդի՝ ադենոմայի լազերային վիրահատության մասին։ Այն իրականացվում է առանց կտրվածքի. լազերը շագանակագեղձի կապսուլայից ճշգրտությամբ անջատում է ադենոմատոզ հանգույցը՝ նվազեցնելով կրկնման հավանականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։
__________________

31/10/2025

Զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներ, ոսկրամկանային ցավեր, հոդացավեր․
այս ախտանիշները կարող են վկայել հարվահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ ադենոմայի մասին։

«Սլավմեդ բժշկական կենտրոնի» էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանի խոսքով՝ այս պաթոլոգիան վտանգավոր է նրանով, որ ժամանակին չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել ոսկրային խտության կտրուկ նվազման, ինչի հետևանքով զարգանում են օստեոպենիա և օստեոպորոզ։

Բժշկի խոսքով՝ հարվահանաձև գեղձի այն խնդիրները, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, սովորաբար հանդիպում են 50 տարեկանից բարձր՝ պոստմենոպաուզալ շրջանում գտնվող կանանց մոտ։

📹 Մանրամասները՝ տեսանյութում։
___________________

22/10/2025

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում նշիկների հեռացումն իրականացվում է ժամանակակից BIZact տոնզիլէկտոմիա մեթոդով։

BIZact տոնզիլէկտոմիան իրականացվում է բիպոլյար էլեկտրովիրաբուժական սարքի միջոցով, որը հնարավորություն է տալիս վիրաբույժին աշխատել անարյուն պայմաններում, կարճ ժամանակում, իսկ բուժառուին՝ արագ վերականգնում և վերադարձ նորմալ կյանքի։

Վիրահատության բացարձակ ցուցումներ են՝
•Հաճախակի կրկնվող հարնշիկային աբսցեսներ
•Նշիկների նորագոյացություններ
•Բարդություններ, որոնք ազդում են երիկամների, սրտի կամ հոդերի վրա։

Մանրամասները ներկայացնում են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկները։
____________________

20/10/2025

Քմային նշիկները կարևոր պաշտպանիչ դեր ունեն օրգանիզմում՝ հանդիսանալով պատնեշ վիրուսների և բակտերիաների համար։
Սակայն, քրոնիկ բորբոքման ժամանակ, նշիկները հանդիսանում են ինֆեկցիայի օջախ՝ ազդելով ոչ միայն կոկորդի, այլև սրտի, հոդերի, երիկամների և այլ օրգան համակարգերի վրա:

Մի անտեսեք կոկորդի ցավը կամ կրկնվող բորբոքումները. դրանք կարող են լինել քրոնիկ խնդիրների առաջին նշանները:

Մանրամասները ներկայացնում են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկները։
____________________

18/10/2025

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում երեխայի ծնունդն ամենալուսավոր ու սպասված իրադարձություններից է, իսկ մայրիկի և նորածնի առողջությունը՝ առաջնային ու գերկարևոր։

2014 թվականից` ծննդատան հիմնադրման օրվանից, կենտրոնում ձևավորվել է յուրաքանչյուր տարվա 1000-րդ նորածնին խորհրդանշական հուշանվեր հանձնելու գեղեցիկ ավանդույթը։

Այս տարվա հազարերորդ փոքրիկը հրաշք Հենրին է։

Ամբողջ թիմով սրտանց շնորհավորում ենք մայրիկին և նորածնին` փոքրիկին մաղթելով առողջություն ու խաղաղ մանկություն։

____________________

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բժիշկները կարևորում են շարունակական կրթությունն ու մասնագիտական կարողությունների զարգացումը...
14/10/2025

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բժիշկները կարևորում են շարունակական կրթությունն ու մասնագիտական կարողությունների զարգացումը՝ մշտապես հետևելով համաշխարհային բժշկության նորություններին և նորարարություններին։

Այդ նպատակով կենտրոնի բարիատրիկ, ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբույժ Արամ Սեդրակյանը մասնակցել է Ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների վիրաբուժության միջազգային ֆեդերացիայի 28-րդ Համաշխարհային համագումարին (IFSO 2025), որը կայացել է սեպտեմբերի 9-12-ը՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։

Համաժողովը համախմբել է ավելի քան 2400 մասնագետների՝ վիրաբույժների, անեսթեզիոլոգների, սննդաբանների, թերապևտների, հոգեբանների և առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։

📍Ծրագիրը ներառել է գիտական նիստեր, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ։
Արամ Սեդրակյանը մասնակցել է պրակտիկ և գործնական բազմաթիվ դասընթացների, ծանոթացել ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման նորարար մեթոդներին, բարդությունների կառավարման արդի մոտեցումներին և ոլորտի միջազգային փորձին։
IFSO համագումարը կարևոր հարթակ է գիտելիքների փոխանակման, համագործակցության ընդլայնման և բարիատրիկ վիրաբուժության նորագույն ձեռքբերումներին ծանոթանալու համար։
____________________

11/10/2025

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը «Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովի գլխավոր հովանավորն էր, քանի որ ընկերությունը մշտապես կարևորում է բժիշկների շարունակական կրթության, գիտելիքների արդիականացման և փորձի փոխանակման դերը մասնագիտական կարողությունների զարգացման հարցում:

Համաժողովը մեկնարկեց «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Էդգար Հայրապետյանի բացման խոսքով։

Միջոցառման շրջանակում գիտական արդի զեկույցով հանդես եկան նաև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մաշկաբան Դավիթ Հարությունյանը և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

09/10/2025

Տեսանյութում «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում անցած բուժառուի պատմությունն է։
Նա կիսվում է ստացած բուժօգնության փորձառությամբ և դրա արդյունավետությամբ։
Վիրահատական մեթոդի ընտրության և այլ մանրամասների մասին դիտեք հոլովակում։
____________________

«Նման գիտաժողովները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին քննարկելու բարդ կլինիկական դեպքերը, ներկայացնելու սեփական ...
09/10/2025

«Նման գիտաժողովները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին քննարկելու բարդ կլինիկական դեպքերը, ներկայացնելու սեփական հետազոտությունները և կիսվելու նոր մոտեցումներով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ և էսթետիկ վիրահատությունների ամբողջ ծավալը կատարվում է բարձր մակարդակով՝ ի դեմս «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի, որտեղ ներդրված են միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից մոտեցումները»,- իր ելույթում նշեց «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ, «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Էդգար Հայրապետյանը։

«Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովին ներկայացվեցին զեկույցներ, որոնք վերաբերում էին աբդոմինոպլաստիկայի, դեմքի և պարանոցի լիֆտինգի, մարմնի կոնտուրային պլաստիկայի, ինչպես նաև կոսմետոլոգիական միջամտությունների ընթացքում առաջացող բարդություններին և մաշկային խնդիրներին, դրանց կանխարգելման, վերահսկման, հետևանքների վերացման և բուժման ժամանակակից մեթոդներին։

Միջոցառման շրջանակում գիտական արդի զեկույցով հանդես եկան նաև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մաշկաբան Դավիթ Հարությունյանը և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Իսպիրյանը։
____________________

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը համաժողովի գլխավոր հովանավորն էր, քանի որ ընկերությունը մշտապես կարևորում է բժիշկների շարունակական կրթության, գիտելիքների արդիականա...

Օրերս Երևանում կայացավ «Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովը՝ մեկ հարթակում համախմ...
09/10/2025

Օրերս Երևանում կայացավ «Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովը՝ մեկ հարթակում համախմբելով առաջատար վիրաբույժների Հայաստանից և արտերկրից։

Երեք օր շարունակ ոլորտի 40 առաջատար մասնագետ ներկայացրեց շուրջ 60 գիտական զեկույց՝ անդրադառնալով դեմքի, կրծքի և մարմնի պլաստիկ վիրահատությունների հնարավոր բարդություններին, դրանց կանխարգելման և բուժման արդի մոտեցումներին։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը համաժողովի գլխավոր հովանավորն էր, քանի որ ընկերությունը մշտապես կարևորում է բժիշկների շարունակական կրթության, գիտելիքների արդիականացման և փորձի փոխանակման դերը մասնագիտական կարողությունների զարգացման հարցում:
Մանրամասները՝ նյութում։

____________________

Հոկտեմբերի 3–5-ը Երևանում կայացել է «Arrata 2025. Պլաստիկ վիրաբուժության բարդությունները» միջազգային համաժողովը՝ մեկ հարթակում համախմբելով...

30/09/2025

🤱🏻Հղիությունը մեծ փոփոխություններ է առաջացնում կնոջ օրգանիզմում՝ հատկապես սրտանոթային համակարգում։

Արդյունքում կարող են ի հայտ գալ նոր պաթոլոգիական շեղումներ կամ սրվել առկա հիվանդությունները։

🤰🏻Հղիների շրջանում ամենատարածված անոթային խնդիրներից է վարիկոզ հիվանդությունը։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում հաշվառված հղիները գտնվում են մանկաբարձ-գինեկոլոգների մշտական հսկողության ներքո։

Ռիսկի խմբում գտնվող կանայք պարտադիր կերպով անցնում են անոթային վիրաբույժի զննություն, մասնագետի ցուցումով նաև ուլտրաձայնային դուպլեքս հետազոտություն, որը բացարձակ անվնաս է հղիի համար:

Մանրամասները ներկայացնում են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Հովհաննիսյանը, անոթային վիրաբույժ Հայկ Հովսեփյանը և ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Կլարա Շիրինյանը։
____________________

26/09/2025

Հաճախ տրվող հարցեր՝ պատասխանում են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բժիշկները։

Այս թողարկումը նվիրված է կանանց առողջությանը՝ հատկապես կրծքագեղձի առողջության կարևոր հարցերին։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բժիշկ-ռադիոլոգ Աննա Գրիգորյանը ներկայացնում է․ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ կատարել կրծքագեղձի ուլտրաձայնային, իսկ որ դեպքում՝ մամոգրաֆիկ հետազոտություն,
ինչպե՞ս պետք է պատրաստվել մամոգրաֆիկ հետազոտությանը,
արդյո՞ք հետազոտությունը ցավոտ է,
որքանո՞վ է այն անվտանգ և արդյոք ցուցված է հղիության ընթացքում,
ի՞նչ պարբերականությամբ է պետք անցնել մամոգրաֆիկ հետազոտությունները։

👉 Մանրամասները՝ տեսանյութում։
____________________

Address

Baghramyan Avenue 3, 4/2
Yerevan
0033

Telephone

+37410322211

Alerts

Be the first to know and let us send you an email when Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Our Story

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդա­տուն, գի­նե­կո­լո­գիա­կան, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթո­պե­դիա­յի և վ­նաս­ված­քա­բա­նութ­յան, ընդհա­նուր, էն­դոս­կո­պիկ, լապարոսկոպիկ, միկ­րո և պ­լաս­տիկ վի­րա­բու­ժութ­յան բա­ժան­մունքներ­: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­րով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հի­վան­դին տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սննդով: Այս ա­մե­նով հանդերձ՝ կենտրոնում բուժծա­ռա­յութ­յուն­նե­րի համար սահ­ման­վել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին: «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնի նպա­տակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն է, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը, դրանով իսկ նպաստելով հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորմանը: «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնը հա­գե­ցած է աշ­խար­հահռ­չակ Toshiba, Pentax, Storz, Dräger, Fabius, Roche Diagnostics կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի վեր­ջին սերն­դի նորագույն բժշկա­կան սար­քա­վո­րում­նե­րով՝ մուլ­տիս­պի­րա­լա­յին համակարգչային տո­մոգ­րաֆ, թվա­յին ռենտ­գեն, ժա­մա­նա­կա­կից, բազ­մա­ֆունկ­ցիո­նալ ուլտ­րա­ձայ­նա­յին 3D և 4D սարքավորումներ և այլն:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների հետ՝ քաղաքացիների նախապատվութան հանգամանքը չսահմանափակելու նպատակով: Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայությունների ցանկից կարող են օգտվել նաև սոցփաթեթի շահառուները՝ ազատվելով թղթային ավելորդ քաշքշուկներից և հերթերից: Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայություններից կարելի է օգտվել նաև ապառիկ վճարման համակարգի միջոցով՝ 0 տոկոս կանխավճարով: Այստեղ կարևորվում է բուժայցելուի ժամանակը և տրամադրվում լավագույն պայմանները:

«Ս­լավ­մեդ» Ձեր առողջության բանաձևը

Աշխատանքային ժամեր՝ 24 ժամ՝ շուրջօրյա