Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատարներից մեկը
(254)

14/11/2025

💙 Դիաբետի դպրոց․ սովորեցնում ենք պացիենտին ճանաչել ու կառավարել իր հիվանդությունը

📅 Ամեն տարի նոյեմբերի 14-ին աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է Դիաբետի միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը, քանի որ
շաքարային դիաբետը համաշխարհային և ազգային հանրային առողջապահության ամենալուրջ մարտահրավերներից մեկն է։

🌍 Աշխարհում ավելի քան 540 միլիոն մարդ ապրում է շաքարային դիաբետով։
🇦🇲 Հայաստանում՝ ըստ առողջապահական տվյալների, յուրաքանչյուր 11-րդ մեծահասակն ունի դիաբետ։

💊 Շաքարային դիաբետը վերահսկելի է, և հնարավոր է խուսափել բարդություններից, եթե պացիենտը ճանաչում է իր հիվանդությունը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արդեն գործում է Դիաբետի դպրոցը։
Սա համատեղ ծրագիր է, որը իրականացվում է՝

🤝 ՀՀ Առողջապահության նախարարության,
👁 «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և
🌐 Դիաբետի համաշխարհային հիմնադրամի համագործակցությամբ։

Առաջին մասնակիցները հաջողությամբ ավարտեցին դասընթացները, և ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը նրանց հանձնեց հավաստագրեր։

Դպրոցը ստեղծվել է, որպեսզի դիաբետ ունեցող պացիենտները և նրանց ընտանիքները սովորեն ճանաչել և կառավարել հիվանդությունը՝ կանխելով բարդությունները և բարձրացնելով կյանքի որակը։

✨ Այստեղ դիաբետը ոչ թե վախեցնող ախտորոշում է, այլ՝ գիտելիքի, ինքնակառավարման և առողջ ապրելակերպի մշակույթ։
🦶 Ծրագրի շրջանակում ԲԿ-ում գործարկվելու է նաև Ոտնաթաթի բարդությունների կառավարման կենտրոն, որը լինելու է առաջիններից Հայաստանում։
💙 Մեր կենտրոնի համար սա պարզապես նոր նախաձեռնություն չէ․
սա մեր առաքելության շարունակությունն է՝ զարգացնել կանխարգելիչ բժշկությունը և կրթական մոտեցումները՝
պացիենտին դարձնելով իր առողջության ամենաակտիվ մասնակիցը։
🌟 Դիաբետի դպրոցը գիտելիքների, հույսի և վստահության նոր տարածք է մեր պացիենտների համար։
#ԴիաբետիՕր #ԴիաբետիԴպրոց #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ
#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #Երևան #ՀայաստանԲժիշկ #ԲժշկականԿենտրոն #ԲազմապրոֆիլՀիվանդանոց

14/11/2025

Յուրաքանչյուր դիաբետիկ էնդոկրինոլոգից բացի պարտադիր պետք է ստանա նաև ակնաբույժի խորհրդատվություն՝ ակնահատակի ստուգումներ:

14/11/2025

Դիաբետի միջազգային օրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում
Ամեն տարի նոյեմբերի 14-ին աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է Դիաբետի միջազգային օրը։ Օրվա նպատակն է հանրության իրազեկումը, քանի որ
շաքարային դիաբետը համաշխարհային և ազգային հանրային առողջապահության ամենալուրջ մարտահրավերներից մեկն է։ Աշխարհում ավելի քան 540 միլիոն մարդ ապրում է շաքարային դիաբետով։
Հայաստանում, ըստ առողջապահական տվյալների, յուրաքանչյուր 11-րդ մեծահասակն ունի դիաբետ։
Շաքարային դիաբետը վերահսկելի է, և հնարավոր է խուսափել բարդություններից, եթե պացիենտը ճանաչում է իր հիվանդությունը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում արդեն գործում է Դիաբետի դպրոցը։ Սա համատեղ ծրագիր է, որը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Դիաբետի համաշխարհային հիմնադրամի համագործակցությամբ։
Դպրոցը ստեղծվել է, որպեսզի դիաբետ ունեցող պացիենտները և նրանց ընտանիքները սովորեն ճանաչել և կառավարել հիվանդությունը՝ կանխելով բարդությունները և բարձրացնելով կյանքի որակը։
Առաջին մասնակիցները հաջողությամբ անցան դասընթացները, և կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը նրանց կհանձնի հավաստագրեր։
Դիաբետի դպրոցը գիտելիքների, հույսի և վստահության նոր տարածք է մեր պացիենտների համար։

ՀՀ առողջապահության նախարարություն

#ԴիաբետիՕր #ԴիաբետիԴպրոց #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ

12/11/2025

Մեր քոլեջի շրջանավարտները մնում են մեր թիմում

🎓 Երբ ուսանողն ավարտում է ոչ թե պարզապես քոլեջը, այլ հենց մեր ԲԿ-ի քոլեջը, նա արդեն մասնագետ է։

Նրանք անցնում են հիվանդասենյակներով, լսում բժիշկներին, շփվում իրական պացիենտների հետ։
Սովորում են ոչ միայն գրքից, այլ նաև կյանքից։

💉 Եվ հենց այդ պատճառով մեր լավագույն շրջանավարտները չեն փնտրում աշխատանք. նրանք մնում են մեր թիմում։

Այստեղ, որտեղ իրենց առաջին պրակտիկան էր, սկսվում է նաև նրանց առաջին հերթապահությունը։

✨ Գիտելիքը դառնում է փորձ,
փորձը՝ վստահություն,
իսկ վստահությունը՝ աշխատանք։

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԲԿՔոլեջ #Բուժքույրեր #ԲժշկականԿրթություն #ԳիտելիքՊրակտիկԱշխատանք #Երևան #Հայաստան

📞 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արդեն գործում է Զանգերի կենտրոնը։Այժմ կարող եք արագ ու հարմար տարբերակով կապ հաստատել...
11/11/2025

📞 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արդեն գործում է Զանգերի կենտրոնը։
Այժմ կարող եք արագ ու հարմար տարբերակով կապ հաստատել մեզ հետ՝ ստանալու տեղեկատվություն մեր ծառայությունների, մասնագետների և ընդունելությունների վերաբերյալ։
🕘 Աշխատում ենք՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00
☎️ Կապ հաստատելու համար զանգահարեք՝

📱 8603 (կարճ համար)
📞 011 60 00 03
📞 044 60 03 03
💠 Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԶանգերիԿենտրոն #ԲժշկականԿենտրոն #Առողջություն

«Հաղորդակցություն․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»Նոյեմբերի 18-20 ժամը 14:00-18 :00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...
11/11/2025

«Հաղորդակցություն․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»

Նոյեմբերի 18-20 ժամը 14:00-18 :00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնում նախատեսվում է իրականացնել
«Հաղորդակցություն․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»
կրեդիտավորված դասընթացը՝ միջին բուժաշխատողների համար։
📘 Դասընթացը ներառում է՝
6 տեսական և 6 գործնական ՇՄԶ կրեդիտ։

📅 Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս/թ նոյեմբերի 17-ը։

Արժեքը՝ 12.000 դրամ

Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով

https://forms.gle/fPXQquYMxXtSWYMF6

📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 093 03 75 45
(աշխատանքային օրերին՝ ժամը 14։00-18։00-ի սահմաններում)։

10/11/2025

Պոլիկլինիկայի ռենտգեն ծառայություն․ բոլոր տեսակի թվային հետազոտություններ

🏥 Պոլիկլինիկան հանդիսանում է հիվանդին սպասարկող առաջնային օղակ, ուստի ռենտգեն հետազոտության իրականացումը և ճիշտ ժամանակին տրվող ախտորոշումը կարևոր նշանակություն ունեն։

🩻 Ռենտգեն հետազոտությունը հասանելի է բոլոր բուժառուների համար։

🚷 Կանխելով վարակիչ և ինֆեկցիոն հիվանդների շփումը այլ այցերով բուժառուների հետ՝ նրանց հետազոտությունները կատարվում են առաջին հարկում տեղադրված թվային ռենտգեն ապարատով։

📡 Նկարները անմիջապես ուղարկվում են PACS համակարգ և տեսանելի են ցանցում․ պատասխանը տրվում է արագ։
⚙️ Ունենք նաև ժամանակակից ստացիոնար թվային ռենտգեն սարքավորում, որով սպասարկում ենք ինչպես մեծահասակներին, այնպես էլ մանկական տարիքի բուժառուներին։

📋 Կատարում ենք բոլոր տեսակի թվային բարձր որակի ոչ կոնտրաստային ռենտգեն հետազոտություններ, որոնք մշակվում և ուղարկվում են PACS համակարգ՝ պահպանվելով մեր արխիվում։
⚖️ Կատարում ենք նաև դատաբժշկական և զորակոչային փորձաքննություններ։

👩‍⚕️ Հաճախ անցկացվում են կոնսիլիումներ և մասնագիտական քննարկումներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ռենտգեն ծառայության ղեկավարի և ավագ ռենտգենոլոգների հետ։

#Պոլիկլինիկա #Ռենտգեն #ԹվայինՌենտգեն #Ախտորոշում #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԺամանակակիցԲուժում #ԲարձրՈրակ #ՌենտգենԾառայություն

08/11/2025

🩻 Ռադիոլոգիայի միջազգային օրը․ նրանք տեսնում են ավելին, քան պատկերը

🗓️ Նոյեմբերի 8-ին ամբողջ աշխարհում նշվում է Ռադիոլոգիայի միջազգային օրը։

🌍 Աշխարհի հազարավոր մասնագետներ՝ ռադիոլոգներ, ռադիոգրաֆներ, տեխնոլոգներ ու բժշկական պատկերավորման ոլորտի մասնագետներ,
միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ ճանաչել և գնահատել այն դերը, որը ռադիոլոգիան խաղում է պացիենտների կյանքում։

💡 Այն ընդգծում է ռենտգենոլոգների և առողջապահական այլ մասնագետների արժեքավոր աշխատանքը,
որոնք օգտագործում են պատկերավորման տեխնոլոգիաներ՝
ախտորոշելու և բուժելու մի շարք խնդիրներ՝ կոտրվածքներից մինչև բարդ հիվանդություններ։

🎥 Նրանց աշխատանքը հաճախ մնում է կադրից դուրս։
Բայց հենց նրանք են առաջինը, որ տեսնում են հիվանդությունը՝

նախքան այն տեսանելի կդառնա մյուսների համար։
🎯 ՄՌՇ • Ռենտգեն • ՈՒՁՀ • Համակարգչային շերտագրում

Ամեն հետազոտության հիմքում մեր ռադիոլոգների ուշադրությունն ու պատասխանատվությունն է։

📍 Շնորհակալություն մեր բոլոր մասնագետներին՝ իրենց տոնի առթիվ ❤️

#ՌադիոլոգիայիՕր #Ռադիոլոգներ #ՄՌՇ #Ռենտգեն #ՈՒՁՀ #Շերտագրում #ԲժշկականՊատկերում #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2025–2026 ուսումնական տարվա հեռակա...
07/11/2025

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2025–2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ընդունելություն «Դեղագործություն» մասնագիտությամբ։

💊 Ուսման տևողությունը՝ 3 տարի
👩‍🎓 Ընդունելության տեղերի քանակը՝ 20
💰 Ուսման տարեկան վարձը՝ 350.000 ՀՀ դրամ
📚 Ընդունելության քննություն՝ բանավոր քննություն «Կենսաբանություն» առարկայից
🗓 Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝
մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ 2025թ․ (աշխատանքային օրերին)

📍 Քննությունը կկայանա՝ 26 նոյեմբերի 2025թ․, ժամը 10:00-ին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պետական բժշկական քոլեջում (լսարան №23)
💻 Դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ dimord.emis.am կայքում՝ անձնական տվյալների, լուսանկարի և պահանջվող փաստաթղթերի ներբեռնմամբ։
📞 Մանրամասների համար զանգահարել՝
055 44 08 79, 055 44 08 87, 055 44 08 91
✳️ Վճարման կարգը
Դիմորդը միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի հաշվեհամարին՝ Հ/Հ 163075481800, վճարում է 1000 դրամ:
(Վճարը չի վերադարձվում՝ անկախ ընդունելության արդյունքից)
#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #ԲժշկականՔոլեջ #Դեղագործություն #ՀեռակաՈւսուցում #Ընդունելություն2025 #ԲժշկականԿրթություն

07/11/2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հիմնական սկզբունքներն ու առաջիկա քայլերը։

06/11/2025

Լեռնիկ Գրիգորյանը՝ Նեյրոէնդոսկոպիստների համաշխարհային ֆեդերացիայի նոր անդամ

🌍 Ավստրիայի Գրաց քաղաքը հյուրընկալել էր նեյրոէնդոսկոպիստների համաշխարհային կոնգրեսը,
որին մասնակցում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկ նյարդավիրաբույժ Լեռնիկ Գրիգորյանը։
💡 Ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրել և քննարկել են նեյրոէնդոսկոպիայի արդի խնդիրներն ու նոր մոտեցումները։
🇨🇳 Չինացի պրոֆեսոր Zan Xin-ը ներկայացրել է հիպոֆիզի ադենոմաների էնդոսկոպիկ էնդոնազալ վիրահատական բուժման նոր տեխնիկան՝
T Holding Chopsticks Technique-ը, ինչը լայնորեն քննարկվել և հավանության է արժանացել մասնագիտական հանրության կողմից։
🏥 Բժիշկ Լեռնիկ Գրիգորյանը գրեթե մեկ տարի այս տեխնիկան կիրառում է նաև մեր կենտրոնում։
Նորագույն մոտեցումը կներկայացվի նաև 2025թ․ դեկտեմբերին Դուբայում կայանալիք նյարդավիրաբույժների համաշխարհային կոնգրեսին։
🎖️ Լեռնիկ Գրիգորյանը դարձել է նեյրոէնդոսկոպիստների համաշխարհային ֆեդերացիայի (IFNE) անդամ։

#Նյարդավիրաբուժություն #Նեյրոէնդոսկոպիա #ՀայԲժիշկներ #ՍԳԼԲԿ #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲժշկականԿենտրոն #Նյարդավիրաբուժություն #Նեյրոէնդոսկոպիա #ԼեռնիկԳրիգորյան #ԲժիշկԼեռնիկԳրիգորյան #Հիպոֆիզ #ԷնդովասկուլյարԲուժում #Բժշկություն #ՆորՏեխնոլոգիաներԲժշկությունում

Address

10 Gyurjyan Str
Yerevan
0056

Alerts

Be the first to know and let us send you an email when Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Մեր պատմությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Այն կառուցվել է 1977 թ-ին ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանի կողմից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, համաձայն միջազգային ստանդարտների, համարվում է 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն, որի արդյունքում էլ իրենց զարգացումն են ստացել որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքներ և ստեղծվել են նորերը:

Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնը ունի 20 բաժանմունք, 775 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով: