Concern-Energomash CJSC

Concern-Energomash CJSC Բժշկական, լաբորատոր, անալիտիկ, ուսումնական սարքավորումների վաճառք և սպասարկում

28/03/2026

🚀 Ներկայացնում ենք iSED® PRO ESR վերլուծիչը՝ Էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ/ESR) հետազոտության նոր սերնդի սարքավորում

Նախատեսված լինելով մեծածավալ աշխատանքների համար՝ ամբողջովին ավտոմատացված համակարգը տալիս է ԷՆԱ-ի (Էրիթրոցիտների նստեցման արագություն) արդյունքներն ընդամենը 20 վայրկյանում՝ օգնելով լաբորատորիաներին զգալիորեն կրճատել հետազոտության ժամանակը և ձեռքի աշխատանքը:

Իր դարակաշարային անընդհատ բեռնման համակարգով և մինչև 120 նմուշի տարողությամբ՝ iSED® PRO-ն անխափան կերպով ինտեգրվում է ծանրաբեռնված լաբորատոր միջավայրերին՝ ապահովելով լիարժեք ավտոմատ գործընթաց:

Ինչո՞վ է այն առանձնահատուկ.
✔️ ԷՆԱ թեստավորման ամբողջովին ավտոմատացված աշխատանքային հոսք
✔️ Էրիթրոցիտների ագրեգացիայի ուղղակի չափում՝ հուսալի արդյունքների համար
✔️ Նմուշների կայունության երկարաձգված ժամկետ (մինչև 28 ժամ սենյակային ջերմաստիճանում)
✔️ STAT թեստավորման հնարավորություն՝ շտապ նմուշների համար
✔️ Յուրաքանչյուր թեստի համար լրացուցիչ ծախսվող նյութերի բացակայություն

📩 Մանրամասների համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
☎ 011 878717
📍 Ազատության պող․ 26/8

🔬 Agilent Advanced Dilution System 2 (ADS 2) – ձեր լաբորատորիայի ավտոմատացման կատարյալ լուծումը:Այս ինտեգրված համակարգը ...
26/03/2026

🔬 Agilent Advanced Dilution System 2 (ADS 2) – ձեր լաբորատորիայի ավտոմատացման կատարյալ լուծումը:

Այս ինտեգրված համակարգը վերափոխում է նմուշների նոսրացման գործընթացը՝ դարձնելով այն արագ, ճշգրիտ և սխալներից զերծ։ ADS 2-ը ավտոմատացնում է ժամանակատար և ռիսկային գործողությունները, խնայում ձեր աշխատակիցների թանկարժեք ժամանակը և բարձրացնում լաբորատոր աշխատանքների ընդհանուր արդյունավետությունը։

Մշակված հատուկ՝ Agilent ICP-OES և ICP-MS սպեկտրոմետրերի հետ անխափան համատեղ աշխատանքի համար, ADS 2-ը լիովին ինտեգրված է ICP Expert և ICP-MS MassHunter ծրագրային ապահովման հետ՝ ապահովելով լիակատար վերահսկողություն և վստահություն ձեր արդյունքներում։

Հատկություններ.
🔗 Autocalibration Assistant գործիքը հնարավորություն է տալիս առաջարկել համապատասխան կալիբրացիոն ստանդարտներ և հաշվարկել անհրաժեշտ նոսրացման գործակիցները
🔗 Նմուշների վերլուծության օպտիմալացված ժամանակներ - նոսրացում չպահանջող նմուշները շրջանցում են նոսրացման փուլը՝ ապահովելով առավելագույն արտադրողականություն
🔗 Անհատականացվող անալիտների նոսրացման ցուցակներ, որոնք թույլ են տալիս բացառել որոշ տարրերի համար ավելորդ նոսրացումները՝ ըստ անհրաժեշտության
🔗 Արդյունքների ամփոփում, որը ընտրում է նմուշների չափումների լավագույն արդյունքները՝ պարզեցնելով տվյալների վերլուծությունն ու հաշվետվությունների պատրաստումը
🔗 Մեթոդների կարգավորման պարզեցում՝ պարամետրերի օպտիմալացված կարգավորումներով
🔗 Կոմպակտ դիզայն՝ ICP համակարգին և ավտոսեմպլերին մոտ տեղադրման համար, ինչը նվազեցնում է խողովակների երկարությունը և բարձրացնում նմուշների հոսքը
🔗 Հոսքի ուղու իրական ժամանակի անիմացիա, որը ցույց է տալիս նմուշի, ներքին ստանդարտի, լվացման, նոսրացնող և կրիչ լուծույթների հոսքի ուղղությունը
🔗 Համապարփակ Help և Learning Center, որը աջակցում է արագ կարգավորմանը, հեշտացնում է օգտատիրոջ ուսուցումը և խափանումների վերացումը
🔗 Վաղ սպասարկման ազդանշաններ (Early Maintenance Feedback), որոնք ավտոմատ կերպով ցույց են տալիս մաքրման և սպասարկման անհրաժեշտությունը
🔗 Սարքի թեստավորման գործառույթներ, որոնք ստուգում են աշխատանքի վիճակը՝ ապահովելով սարքավորման հուսալի և վստահելի աշխատանք

📩 Մանրամասների համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
☎ 011 878717
📍 Ազատության պող․ 26/8
🌐 analytica.am

Leon Plus-ը ժամանակակից անեսթեզիոլոգիական-շնչառական սարք է, որը հեշտությամբ ինտեգրվում է աշխատանքային միջավայրում՝ հարմա...
25/03/2026

Leon Plus-ը ժամանակակից անեսթեզիոլոգիական-շնչառական սարք է, որը հեշտությամբ ինտեգրվում է աշխատանքային միջավայրում՝ հարմարվելով մասնագետի անհատական պահանջներին։ Այն կատարելապես համադրում է կառավարման հարմարավետությունը և տեխնիկական բարձր ճշգրտությունը։

🔹 15 դյույմանոց սենսորային էկրան, որը միաժամանակ ցուցադրում է 4 կորեր և 3 շնչառական օղակներ

🔹 Էլեկտրոնային ռոտամետրեր և մուլտիգազային անալիզատոր՝ նարկոզային գազերի ավտոմատ որոշմամբ

🔹 Շնչառական ծավալի նվազագույն շեմն ընդամենը 3 մլ է, ինչը թույլ է տալիս իրականացնել անեսթեզիա նույնիսկ անհաս նորածինների համար

🔹 Անեսթեզիան իրականացվում է նվազագույն հոսքերով, ինչպես նաև բաց, կիսաբաց և կիսափակ կոնտուրներով

📍 Սարքը կարող է տեղադրվել շարժական հենակի վրա, ամրացվել պատին կամ առաստաղային կոնսոլին։

Մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

25/03/2026

🇩🇪🔬 “Concern-Energomash” CJSC at analytica 2026

Four days of world-class innovation in Munich: the world’s leading trade fair for laboratory technology and biotechnology.
Follow along as we discover the next generation of laboratory excellence.

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն analytica 2026-ում

Նորարարությունների չորս օր Մյունխենում՝ լաբորատոր տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիայի ոլորտում առաջատար միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում:
Միացեք մեզ՝ միասին բացահայտելու նոր սերնդի լաբորատոր նորարարությունները։

Բարձրացրեք ձեր լաբորատորիայի որակի վերահսկման արդյունավետությունը նոր հարթակի միջոցով:Alcor Scientific ընկերության iQAP ...
23/03/2026

Բարձրացրեք ձեր լաբորատորիայի որակի վերահսկման արդյունավետությունը նոր հարթակի միջոցով:

Alcor Scientific ընկերության iQAP առցանց ծրագիրը (ամբողջովին անվճար) հասանելի է բոլոր այն լաբորատորիաներին, որոնք օգտագործում են SEDiTROL® Quality Control։

Ի՞նչ է առաջարկում iQAP ծրագիրը
🔹 Միջլաբորատոր համեմատություն
Համեմատեք ձեր QC տվյալները միջազգային լաբորատորիաների լայն ցանցի հետ և գնահատեք ձեր աշխատանքի արդյունավետությունը գլոբալ մակարդակում։
🔹 Իրական ժամանակի (Real time) հաշվետվություններ
Մուտք ունեցեք ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տվյալներին՝ օնլայն և արագ։
🔹 Արագ և հիմնավորված որոշումներ
Ստացեք անհրաժեշտ հաշվետվությունները հենց այն պահին, երբ դրանք պետք են։
🔹 Գլոբալ համագործակցություն
Միացեք միջազգային լաբորատորիաների ցանցին՝ բարձրացնելով արդյունքների վստահելիությունը։

Ծրագիրն օգնում է՝
✔️ ապահովել հետազոտությունների բարձր ճշտություն
✔️ բարձրացնել տվյալների հետևելիությունը (traceability)
✔️ պահպանել որակի բարձրագույն ստանդարտները
✔️ ապահովել ավելի վստահելի ախտորոշումներ բուժառուների համար

📈 Հուսալի արդյունք` արդյունավետ, վերահսկելի և վստահելի լաբորատոր աշխատանք
https://c-e.am/iqap-alcor-scientific/

📢 Մենք փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և արագ կողմնորոշվող մասնագետի, ով կդառնա մեր ընկերության «դեմքը» հեռախոսակ...
23/03/2026

📢 Մենք փնտրում ենք հաղորդակցվող, պատասխանատու և արագ կողմնորոշվող մասնագետի, ով կդառնա մեր ընկերության «դեմքը» հեռախոսակապի և առցանց հարթակների միջոցով:

Միացի՛ր «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի պրոֆեսիոնալ թիմին որպես՝ զանգերի կենտրոնի օպերատոր, եթե ունես․
🔹 Բարձրագույն կրթություն (կամ ավարտական կուրսի ուսանող ես)
🔹 MS Office փաթեթի տիրապետում
🔹 Հաճախորդների հետ քաղաքավարի շփվելու, բողոքները լսելու և լուծումներ առաջարկելու ունակություն
🔹 Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և սթրեսային իրավիճակներում զսպվածություն պահպանելու հմտություն
🔹 Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ տիրապետումը կդիտվի որպես առավելություն

Սիրով սպասում ենք քեզ 💙

🔎 Մանրամասներին ու դիմելու կարգին ծանոթացիր այստեղ ➡ c-e.am/Call-center-operator/

#գործկա

18/03/2026

Շատերը տարիներով ապրում են քրոնիկ հոգնածության զգացումով՝ չկասկածելով, որ իրական խնդիրը քնի ընթացքում շնչառության կարճատև կանգերն են։

📌 Löwenstein Medical Prisma 25ST-ն ստեղծված է այս խնդիրը լուծելու համար։

Արդյունքում դուք սկսում եք քնել առանց ընդհատումների, առանց թթվածնի պակասի ու առավոտյան հոգնածության։

📩 Մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք
📱011 87 87 17

📢 «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին և կապահովի...
16/03/2026

📢 «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին և կապահովի բաժնի ընթացակարգերի անխափան և արդյունավետ գործընթացը։

Արի՛ մեր թիմ, եթե ունես՝
✅ Բարձրագույն կրթություն հաշվապահության կամ ֆինանսական ոլորտներում
✅ Մասնագիտական աշխատանքային փորձ
✅ ՀԾ Ձեռնարկության լավ իմացություն
✅ Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Ունես վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում, ապա մենք սպասում ենք քեզ 💙

🔎 Մանրամասներին ու դիմելու կարգին ծանոթացիր այստեղ ➡
https://c-e.am/accountant/

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք։

#գործկա #հաշվապահ #հաշվետար #вакансия

13/03/2026

🔬 Ներկայացնում ենք D-Dimer հետազոտության իրականացումը Roche Diagnostics ընկերության cobas h 232 շարժական սարքով։

Սարքը նախատեսված է կրծքավանդակի ցավով և շնչառական ախտանշաններով հիվանդների օպտիմալ վարման համար՝ հնարավորություն տալով նախահիվանդանոցային պայմաններում արագ որոշել կենսական կարևոր լաբորատոր պարամետրեր։

🩸Cobas h 232 սարքով իրականացվող հետազոտություններն են՝

Troponin T
NT-proBNP
CK-MB
D-dimer
Myoglobin

Սարքը կարող եք ձեռք բերել «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունից։

Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

11/03/2026

Ձեզ ենք ներկայացնում Greiner Bio-One ընկերության, մազանոթային արյան հավաքման համար նախատեսված փորձանոթները։

Երբ երակային արյան ստացումը հնարավոր չէ, մազանոթային նմուշառման մեթոդը հանդիսանում է իդեալական և ավելի քիչ ինվազիվ տարբերակ։

Երեխաների և հաճախ արյան նմուշներ հանձնող բուժառուների համար այս մեթոդը թույլ է տալիս նվազագույնի հասցնել վերցվող արյան ծավալը:

🎥 Ավելին իմանալու համար՝ դիտեք տեսանյութը
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

Շաքարային դիաբետի արդյունավետ կառավարումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման վրա։Roche Diagnostics ընկերության Tina Quant® HbA1...
09/03/2026

Շաքարային դիաբետի արդյունավետ կառավարումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման վրա։

Roche Diagnostics ընկերության Tina Quant® HbA1c Gen.3 լուծումը սահմանում է նոր չափանիշ լաբորատոր արդյունավետության և արդյունքների հուսալիության ոլորտում։
Մեթոդը հիմնված է IFCC-ին համապատասխան HbA1c-ի իմունոտուրբիդիմետրիկ որոշման վրա՝ համակցելով ամբողջական հեմոգլոբինի ֆոտոմետրիկ չափումը և HbA1c-ի հակամարմին-պոլիհապտեն կոմպլեքսի քանակական գնահատումը։ Տվյալ մեթոդը չի կիրառում էնզիմատիկ հեմոլիզ, ինչը նպաստում է արդյունքների ճշգրտությանը։

Գլիկոզիլացված հեմոգլոբինը (HbA1c) հանդիսանում է գլիկեմիկ վերահսկման «ոսկե ստանդարտը»՝ արտացոլելով արյան մեջ գլյուկոզի միջին մակարդակը վերջին 3 ամիսների ընթացքում։ Հետևաբար, չափման մեթոդի անալիտիկ ճշգրտությունն ու ստանդարտացումը ունեն առանցքային նշանակություն։

Առավելությունները՝

• IFCC և NGSP սերտիֆիկացում
• FDA հաստատում և CE համապատասխանություն
• Հեշտ ինտեգրում առօրյա լաբորատոր հետազոտությունների գործընթացում՝ ապահովելով արդյունավետության բարձրացում, ծախսերի օպտիմալացում և աշխատանքային գործընթացների բարելավում
• Հետվերլուծական տվյալների վերանայման անհրաժեշտության բացակայություն (օրինակ՝ քրոմատոգրամների մեկնաբանում)

Ավելին իմանալու համար՝ https://shorturl.at/gUjkV

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն այս տարի հանդես եկավ որպես ՀՀ քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայի հովանավոր։Լավագույն արդյ...
04/03/2026

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն այս տարի հանդես եկավ որպես ՀՀ քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայի հովանավոր։

Լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները ընկերության կողմից ստացան 5 հատ Ecovisor F2 նիտրատաչափ, դոզաչափ և ջրի որակի հսկման բազմաֆունկցիոնալ սարքեր։

Առարկայական օլիմպիադաները կարևոր հարթակ են տաղանդավոր և նպատակասլաց աշակերտների բացահայտման համար։

Մենք շարունակում ենք աջակցել կրթությանը և գիտությանը՝ հավատալով, որ գիտական համայնքը կառուցվում է վաղ տարիքից՝ կրթության միջոցով։

Address

пр. Азатутян 26/8
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+37411878717

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Concern-Energomash CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Concern-Energomash CJSC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ

“Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին, որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն: 2005թ-ից ընկերությունը սկսել է նաև զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող:

ЗАО "Концерн-Энергомаш" основан в 1996 году, как экспортер электродвигателей и трансформаторов. С 2005 года в компании открылась новое направление - импорт медицинского оборудования. За эти годы компания проявила себя как надежный и компетентный поставщик. Находясь в тесном контакте с ведущими организаторами здравоохранения, медицинскими специалистами и экспертами, персонал фирмы постоянно работает в плане усовершенствования методов по внедрению современных технологий в систему здравоохранения страны, за что пользуется высоким авторитетом среди потребителей.

Concern-Energomash CJSC was established in 1996 as an export company of electric motors and transformers. Since 2005, the company has begun importing medical equipment. Over the years, our company has proved to be a reliable and responsible importer.