Dr. Rusiko

Dr. Rusiko Información de contacto, mapa y direcciones, formulario de contacto, horario de apertura, servicios, puntuaciones, fotos, videos y anuncios de Dr. Rusiko, Médico, Manandyan 9, Buenos Aires.

Ռուսուդան Սերգեյի Վարդանյան
▪︎Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
▪︎Բժշկական գիտությունների թեկնածու
▪︎«Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ
▪︎ «Էկոսենս» ԱԿ գինեկոլոգ, ՈւՁՀ ախտորոշման մասնագետ
▪︎ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի միջազգային փորձագետ

Ճամփորդություններիցս հետո հաճախ ժամանակ չեմ ունենում անմիջապես կիսվել տպավորություններով, բայց Բուենոս Այրեսից վերադարձե...
02/04/2026

Ճամփորդություններիցս հետո հաճախ ժամանակ չեմ ունենում անմիջապես կիսվել տպավորություններով, բայց Բուենոս Այրեսից վերադարձել էի իսկապես լիարժեք լիցքավորված։

​Աննկարագրելի զգացողություն էր սեփական աչքերով տեսնել Իգուասու ջրվեժը։ Սա այն վայրն է, որտեղ բնությունն իր ողջ հզորությամբ է ներկայանում. տեսարանը պարզապես ստիպում է լռել ու վայելել պահը։

​Իգուասուն ուղղակի ջրվեժ չէ, դա մի ամբողջ էներգետիկ աշխարհ է՝ անդադար ծիածաններով ու օդում կախված ջրային մշուշով։

30/03/2026

Իրականում ձեր ձեռքերի դիրքը և պորտալարի կառուցվածքային առանձնահատկությունները ոչ մի կապ չունեն միմյանց հետ։ ✅️

Խորհրդատվության և հերթագրումների համար`
📲 +37493519529
📍«Շենգավիթ» ԲԿ

#հղիություն #գինեկոլոգ #կանացիառողջություն

25/03/2026

🤰Փորիկի ձևը բացարձակ կապ չունի բալիկի սեռի հետ։ Այն, թե ինչպիսին է ձեր փորիկը, կախված է բոլորովին այլ գործոններից։

Խորհրդատվության և հերթագրումների համար`
📲 +37493519529
📍«Շենգավիթ» ԲԿ

#հղիություն #գինեկոլոգ #կանացիառողջություն

22/03/2026

Առաջին հղիությունը մեծ ուրախություն է, որն իր հետ նաև բազմաթիվ հարցեր է բերում... 🤰

5️⃣ նշան, որ ձեր օրգանիզմը պատրաստ է հղիության🤰 ​Հղիության պլանավորումը  գիտակցված նախապատրաստություն է։ Մեր օրգանիզմը հ...
17/03/2026

5️⃣ նշան, որ ձեր օրգանիզմը պատրաստ է հղիության🤰

Հղիության պլանավորումը գիտակցված նախապատրաստություն է։ Մեր օրգանիզմը հզոր համակարգ է, որը հուշում է իր պատրաստվածության մասին։

​Ահա 5 նախապայաման, որոնք կարևոր են առողջ մեկնարկի համար.

1.Առողջ և կանոնավոր դաշտանային ցիկլ. Սա ձեր վերարտադրողական համակարգի «ժամացույցն» է։ Կանոնավոր ցիկլը փաստում է, որ օրգանիզմն աշխատում է առանց ներքին խափանումների և պատրաստ է ամենամսյա բնական գործընթացին։

2. Լիարժեք ձվազատում (Օվուլյացիա). Միայն դաշտանը բավարար չէ։ Հղիության համար անհրաժեշտ է, որ ձվարաններն աշխատեն արդյունավետ և տեղի ունենա ձվազատում։ Սա այն միակ պահն է, երբ բեղմնավորումը դառնում է հնարավոր։

3.Հորմոնալ հավասարակշռություն. Հորմոնները մեր օրգանիմի «ղեկավարներն» են։ Էստրոգենի, պրոգեստերոնի և մյուս կարևոր հորմոնների ներդաշնակ աշխատանքը երաշխավորում է ոչ միայն բեղմնավորումը, այլև հղիության հետագա պահպանումը։

4.Առողջ էնդոմետրիում. Սա արգանդի ներքին շերտն է, որտեղ պետք է հանգրվանի բալիկը։ Այն պետք է լինի համապատասխան հաստության և զերծ կառուցվածքային խնդիրներից (պոլիպներ, կպումներ), որպեսզի պտղաձվիկը կարողանա ապահով ամրանալ։

5. Բորբոքումների և ինֆեկցիաների բացակայություն. Սա ձեր բալիկի անվտանգության հիմքն է։ Առողջ միկրոֆլորան և սեռավարակների ու քրոնիկ բորբոքային օջախների բացակայությունը նվազեցնում են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են վտանգել պտղի զարգացումը։

Խորհրդատվության և հերթագրումների համար`
📲 +37493519529
📍«Շենգավիթ» ԲԿ

#հղիություն #գինեկոլոգ #կանացիառողջություն

📓Գինեկոլոգի օրագիր. Առաջին հանդիպումԳինեկոլոգի օրագրում կա մի էջ, որն ամենաշատն է լցված լռությամբ, իսկ երբեմն՝ թաքնված ա...
14/03/2026

📓Գինեկոլոգի օրագիր. Առաջին հանդիպում

Գինեկոլոգի օրագրում կա մի էջ, որն ամենաշատն է լցված լռությամբ, իսկ երբեմն՝ թաքնված անհանգստությամբ։
Դա առաջին հանդիպման էջն է։

Ես հաճախ եմ մտածում՝ ինչո՞ւ է մեզ համար երբեմն այդքան դժվար ու կաշկանդող բժշկի դուռը բացելը։ Գուցե պատճառն այն է, որ թեման շատ անձնական է, կամ թվում է, թե մեր հարցերը «պարզունակ» են ու «տեղին չեն»։ Բայց իրականում, բժշկությունը սկսվում է հենց սովորական զրույցից։

​Ամենակարևորը «քո» բժշկին գտնելն է։ Այն մարդուն, ում հետ դուք ստիպված չեք լինի ընտրել ձեր բառերը կամ լռել այն ամենի մասին, ինչը ձեզ իրոք մտահոգում է։

🖇​Ինչո՞ւ է սա կարևոր.
• ​Որպեսզի չվախենաք հարցնել. Բժիշկը դասախոս չէ, իսկ դուք քննության չեք։ Հարցրե՛ք այնքան, մինչև ամեն ինչ պարզ լինի։ Ձեր հանգստությունը սկսվում է հենց այդ պատասխաններից։

• ​Որպեսզի լինեք դաշնակիցներ. Երբ դուք ու բժիշկը սկսում եք խոսել նույն լեզվով, ամեն ինչ դառնում է շատ ավելի թեթև ու պարզ։

• ​Որպեսզի վստահեք ձեր ներքին ձայնին. Եթե դուք ձեզ ապահով եք զգում զրույցի ժամանակ, ուրեմն ճիշտ տեղում եք։

Բժշկությունը միայն հետազոտություններն ու դեղատոմսերը չեն, դա առաջին հերթին մարդկային կապն է։

Սովորե՛ք խոսել ձեր բժշկի հետ։ Սովորե՛ք չլռել ձեր առողջության մասին, որովհետև ձեր անկեղծությունը մեր ամենամեծ օգնականն է։

#գինեկոլոգիօրագիր #գինեկոլոգիա #գինեկոլոգ #կանացիառողջություն

🗓Փետրվարի 28-ին և մարտի 1-ին մասնակցել եմ «Կանայք առանց տարիքի (Ageless Women). էնդոկրին գինեկոլոգիայից մինչև էսթետիկ բժ...
13/03/2026

🗓Փետրվարի 28-ին և մարտի 1-ին մասնակցել եմ «Կանայք առանց տարիքի (Ageless Women). էնդոկրին գինեկոլոգիայից մինչև էսթետիկ բժշկություն» II ամենամյա գիտաժողովին։

✍️Հանդես եմ եկել «Սեռամիզային (գենիտոուրինար) դաշտանադադարային համախտանիշ» թեմայով զեկույց։

👩‍⚕️👨‍⚕️Գիտաժողովը համախմբել էր ոլորտի բազմաթիվ մասնագետների՝ ստեղծելով հարթակ մասնագիտական փորձի փոխանակման, ժամանակակից բժշկական մոտեցումների ներկայացման և համագործակցության զարգացման համար։

09/03/2026

Շնորհակալ եմ զրույցի համար

Մարտի 8-ը ինձ համար ոչ թե պարզապես տոն է, այլ ևս մեկ առիթ՝ խոնարհվելու կանացիության, ուժի և այն կենսական էներգիայի առջև,...
08/03/2026

Մարտի 8-ը ինձ համար ոչ թե պարզապես տոն է, այլ ևս մեկ առիթ՝ խոնարհվելու կանացիության, ուժի և այն կենսական էներգիայի առջև, որը դուք կրում եք ձեր մեջ։

​Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ ես ամեն օր տեսնում եմ կնոջ տոկունությունն ու այն անսահման սերը, որով նա կյանք է պարգևում և խնամում աշխարհը։

Իմ ամենամեծ մաղթանքը ձեզ մեկն է՝ լինել առողջ ու ներդաշնակ։

​Թող ձեր ներքին լույսը երբեք չմարի, իսկ ինքնախնամքն ու սերը սեփական անձի հանդեպ լինեն առաջնահերթություն։

Դուք արժանի եք լավագույնին՝ ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին։

Ծննդյան տարեդարձը ոչ միայն նոր սկիզբ է, այլև հիանալի առիթ՝ հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին:​Որպես մանկաբարձ-գինե...
06/03/2026

Ծննդյան տարեդարձը ոչ միայն նոր սկիզբ է, այլև հիանալի առիթ՝ հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին:

Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ ես ամեն օր համոզվում եմ, որ կյանքն ամենամեծ արժեքն է, իսկ այն պարգևելու գործընթացին մասնակից լինելը՝ բացառիկ պատիվ: Այսօր ուզում եմ ամփոփել ոչ թե թվերը, այլ այն էմոցիաները, որոնք ապրել եմ իմ պացիենտների հետ միասին:

​Շնորհակալ եմ յուրաքանչյուր կնոջ, ով իր առողջությունն ու իր բալիկի ծնունդը վստահել է հենց ինձ: Այդ վստահությունն իմ աշխատանքի ամենաբարձր գնահատականն է:

Դուք ինձ ոգեշնչում եք կատարելագործվել և լինել ավելին, քան պարզապես բժիշկ:

Իմ կյանքի տարիներն իմաստավորված են ձեր պատմություններով:

Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։

Վերջապես ժամանակ գտա մի փոքր կտրվելու աշխատանքային գրաֆիկից։Կիսվում եմ Բուենոս Այրեսի մասին իմ տպավորություններով։ Վարդե...
04/03/2026

Վերջապես ժամանակ գտա մի փոքր կտրվելու աշխատանքային գրաֆիկից։

Կիսվում եմ Բուենոս Այրեսի մասին իմ տպավորություններով։

Վարդերի ու Ճապոնական այգիների խաղաղությունն իդեալական վայր է մտքերը կարգի բերելու և քաղաքային քաոսից կտրվելու համար։

Քաղաքի ճարտարապետությունը հիացնում է իր ամեն մի դետալով, բայց իսկական էներգիան տանգոյի մեջ է։ Փողոցներում պարող մարդկանց նայելիս հասկանում ես, թե որքան կարևոր է կյանքից հաճույք ստանալն ու էմոցիաները բաց թողնելը։

Սա ինձ համար լավագույն վերալիցքավորումն էր՝ նորից աշխատանքի անցնելու համար։

Միշտ ասում եմ պացիենտներիս, որ էմոցիոնալ առողջությունն ու հորմոնալ հավասարակշռությունն ուղիղ կապ ունեն միմյանց հետ, և այս քաղաքը հենց այդ հանգստության ու նոր տպավորությունների աղբյուրն էր։

22/02/2026

«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» մուլտիդիսցիպլինար գիտաժողովը։ ՕՐ 2 ✅️

Varus Med -ը հանդիսանում է գիտաժողովի գլխավոր հովանավորը։

Գիտաժողովը կազմակերպվել է MedSynergy առողջապահական և գիտակրթական ՀԿ-ի
կողմից։

MedSynergy-ի կազմկոմիտեի անդամ ենք հանդիսանում ես, քույրս` Վալենտինա Վարդանյանը Valentina Vardanyan և նյարդաբան Անուշ Գասպարյանը:

MedSynergy. առողջապահական և գիտակրթական հարթակը`

✅️միավորում է բուժաշխատողներին, գիտնականներին և առողջապահության մասնագետներին՝
նպատակ ունենալով ներդնել միջազգային չափորոշիչները Հայաստանում
✅️զարգացնել շարունակական բժշկական կրթությունը (CME/CPD)
✅️խթանել գիտական համագործակցությունը և կազմակերպել բարձր մակարդակի գիտաժողովներ ու մասնագիտական միջոցառումներ

📌Գիտաժողովը կրեդիտավորված է (յուրաքանչյուր օրը՝ 6 ՇՄԶ կրեդիտ, ընդհանուր՝ 12)։

Dirección

Manandyan 9
Buenos Aires
0006

Página web

Notificaciones

Sé el primero en enterarse y déjanos enviarle un correo electrónico cuando Dr. Rusiko publique noticias y promociones. Su dirección de correo electrónico no se utilizará para ningún otro fin, y puede darse de baja en cualquier momento.

Compartir

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Categoría